Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետ Վահրամ Խաչատրյանն այցելել է Հացիկ՝ շնորհավորելու 100-ամյա Զաբելլա Ասատրյանին
14.03.2026
Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանն Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանի և Հացիկ գյուղի վրաչական ղեկավար Արթուր Եղիազարյանի հետ այցելել են Հացիկ բնակավայր՝ շնորհավորելու բնակչուհի Զաբելլա Ասատրյանին, ում հարյուրամյակը լրացել էր օրեր առաջ։
Մեկ ամբողջ դար ապրած տիկին Զաբելլա Ասատրյանի տունը լցված էր ջերմությամբ։ Սիրելի տատիկին շնորհավորելու էին եկել նաև նրա զավակները, աշխարհի տարբեր երկրներում բնակվող թոռներն ու ծոռները։
Շնորհավորելով հոբելյարին՝ մարզպետ Վահրամ Խաչատրյանը նրան մաղթել է առողջություն, խաղաղություն և երկար տարիներ՝ հարազատների սիրո ու հոգատարության շրջապատում։ Մարզպետը նշել է, որ մեկ ամբողջ դար ապրելը ոչ միայն կյանքի մեծ ճանապարհ է, այլև օրհնություն՝ տեսնելու սերունդների շարունակությունը և վայելելու ընտանիքի ջերմությունն ու միասնականությունը։
Տիկին Զաբելլա Ասատրյանը մեծ ու ամուր ընտանիքի մայր է․ նա ունեցել է 7 զավակ։ Նրա մեծ ընտանիքը համալրվել է 10 թոռներով, 19 ծոռներով և արդեն նաև 2 կոռներով՝ սերունդների այն շարունակությամբ, որը լավագույն վկայությունն է նրա անցած կյանքի ճանապարհի և թողած արժեքների։
Հոբելյանական օրը դարձավ ոչ միայն մեկ մարդու կյանքի կարևոր հանգրվանի նշանավորում, այլև ընտանիքի, հիշողությունների ու սերունդների կապի գեղեցիկ խորհրդանիշ։
Տիկին Ասատրյանի որդին, իր հերթին, շնորհակալություն հայտնեց մարզի ղեկավարությանը և կառավարությանը՝ տարեցներին ցուցաբերվող աջակցության, իրականացվող ծրագրերի, ինչպես նաև 100-ամյա քաղաքացիների համար նախատեսված 1 մլն դրամի միանվագ աջակցության համար։
Մանրամասները՝ տեսնայութում https://www.facebook.com/share/r/1CRriUffst/


