Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ազգային փոքրամասնությունների բնակավայրերում առկա խնդիրները՝ Կառավարության ուշադրության կենտրոնում

17.03.2026

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի նախագահ Արայիկ Հարությունյանը, Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը և խորհրդի անդամներն այսօր այցելել են Արմավիրի մարզի ազգային փոքրամասնությունների բնակավայրեր՝ տեղում ծանոթանալու առկա խնդիրներին, իրականացվող և ընթացիկ ծրագրերին։

Մինչ բնակավայրեր այցելելը, Արայիկ Հարությունյանը աշխատանքային հանդիպում է ունեցել մարզպետ Վահրամ Խաչատրյանի հետ։ Մարզպետը ներկայացրել է ազգային փոքրամասնություններով բնակեցված համայնքներում իրականացված և ընթացիկ ծրագրերը՝ մասնավորապես ճանապարհաշինության, գազիֆիկացման, ջրամատակարարման ցանցերի կառուցման և այլ ենթակառուցվածքային ուղղություններով։

Այցի շրջանակում պաշտոնյաները հանդիպումներ են ունեցել Նոր Արտագերս, Երասխահուն և Ֆերիկ բնակավայրերի բնակիչների հետ։ Քննարկվել են համայնքներում առկա խնդիրները, տրվել պատասխաններ բնակիչների բարձրացրած հարցերին։

Ընդգծվել է, որ ազգային փոքրամասնությունների խնդիրները մշտապես գտնվում են Կառավարության ուշադրության կենտրոնում, իսկ այցի նպատակը տեղում խնդիրներին ծանոթանալն ու հասցեական լուծումներ մշակելն է։

Հանդիպման վերջում աշխատանքային խումբն այցելել է նաև Ակնալիճի «Զիարատ» տաճար, շրջայց կատարել եզդիական հոգևոր տաճարի համալիրում։

Մանրամասները՝ տեսանյութում https://www.facebook.com/share/v/1KSAELJSem/

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-03-18 11:58:49