Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիրի մարզում ամփոփվել են վարչապետի հովանու ներքո անցկացվող «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի մարզային փուլի մրցումները

20.03.2026

Արմավիր քաղաքի մարզադպրոցում այսօր կայացել են մրցումները, որոնց մասնակցել են տարբեր դպրոցների թիմեր։ «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերն անցկացվում են երկու տարիքային խմբով․ առաջին խմբում ընդգրկված են 5-6-րդ, իսկ երկրորդում՝ 7-9-րդ դասարանների աշակերտները։
Խաղի ընթացքում դաշտում միաժամանակ գտնվել են 3 տղա և 2 աղջիկ կամ 2 տղա և 3 աղջիկ։ Յուրաքանչյուր թիմ յուրաքանչյուր խաղի համար հայտագրել է 9 աշակերտ։
Մարզային փուլի արդյունքներով՝
• 7-9-րդ դասարանների տարիքային խմբում հաղթող է ճանաչվել Արմավիրի Անդրանիկ Օզանյանի անվան թիվ 5 հիմնական դպրոցի թիմը,
• 5-6-րդ դասարանների տարիքային խմբում՝ Վաղարշապատի Խ. Աբովյանի անվան թիվ 4 հիմնական դպրոցի թիմը։
ՀՀ Արմավիրի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Սոնյա Բուդաղյանը և ոլորտային աշխատակիցները հաղթող թիմերին պարգևատրել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության հավաստագրերով և գավաթներով։
Նշենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից իրականացվող այս միջոցառման նպատակն է խթանել բասկետբոլի զարգացումը դպրոցականների շրջանում, նպաստել երեխաների առողջության ամրապնդմանը, առողջ ապրելակերպի ձևավորմանը, ինչպես նաև բարձրացնել ֆիզիկական կուլտուրայի և սպորտի դերը նրանց կյանքում։ Թիմերում ընդգրկված են ինչպես տղաներ, այնպես էլ աղջիկներ։
Մարզային փուլի յուրաքանչյուր տարիքային խմբում առաջին տեղը զբաղեցրած թիմը մարզը կներկայացնի մարզական խաղերի եզրափակիչ փուլում, որը կանցկացվի ապրիլի 12-18-ը Երևանում։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-03-20 18:17:01