Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կյանքի շարունակություն՝ 11-րդ բալիկը Շենիկի բազմազավակ ընտանիքում
22.03.2026
Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը Բաղրամյան համայնքի ղեկավար Շանթ Առաքելյանի հետ այցելել է Բաղրամյան համայնքի Շենիկ բնակավայրում բնակվող ազգությամբ եզդի Սլոյան Ղանադի բազմազավակ ընտանիք։
Ընտանիքում ամիսներ առաջ ծնվել էր 11-րդ երեխան։ Ներկայում ընտանիքում բնակվում են 10 երեխաները. ավագ դուստրը ամուսնացել է։ Ընտանիքն ունի 4 տղա և 7 աղջիկ։
Այցի ընթացքում մարզպետը զրուցել է պարոն Ղանադի հետ , ծանոթացել ընտանիքի սոցիալական և կենցաղային պայմաններին, հետաքրքրվել երեխաների կրթության, առողջապահական սպասարկման և առկա առաջնային խնդիրներով։
Մարզպետ Վահրամ Խաչատրյանը կարևորել է բազմազավակ ընտանիքների դերը հասարակության մեջ՝ ընդգծելով, որ պետության և մարզային իշխանությունների ուշադրության կենտրոնում պետք է լինեն նման ընտանիքների սոցիալական կայունությունն ու բարեկեցությունը։ Նա նշել է, որ մարզպետի աշխատակազմը հետևողական կլինի ընտանիքի բարձրացված խնդիրների լուծման հարցում՝ համապատասխան կառույցների հետ համագործակցությամբ։
Այցի ավարտին մարզպետը շնորհավորել է ընտանիքին նորածնի ծննդյան կապակցությամբ՝ մաղթելով առողջություն, բարօրություն և հաջողություն երեխաներին։
Մարզպետը նաև ընդգծել է, որ նմանատիպ այցելությունները կրելու են շարունակական բնույթ՝ նպատակ ունենալով տեղում ծանոթանալ բազմազավակ ընտանիքների խնդիրներին և դրանց հասցեական լուծումներ տալ։
Մանրամասները՝ տեսանյութում ►https://www.facebook.com/share/r/1DKYj8VTj1/






