Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Վահրամ Խաչատրյանն այցելել է Բաղրամյան համայնքի Շենիկ բնակավայր

22.03.2026

Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը այցելել է Բաղրամյան համայնքի Շենիկ բնակավայրի մանկապարտեզ, որը բարերարների աջակցությամբ մասնակի վերանորոգվել է։
Մարզպետին ներկայացվել է հաստատության շենքային պայմանները և կրթադաստիարակչական գործընթացի կազմակերպումը։ Քննարկվել են առկա խնդիրները, այդ թվում՝ լրացուցիչ գույքի ձեռքներման, դասասենյակների բարեկարգման և պայմանների շարունակական բարելավման անհրաժեշտությունը։
Այնուհետև մարզպետը շրջել է մշակույթի տանը, որտեղ տեղակայված է նաև բնակավայրի վարչական շենքը։ Նա ծանոթացել է մշակույթի տանը գործող խմբակների աշխատանքներին, իրականացվող ծրագրերին և համայնքային մշակութային կյանքի ակտիվացման ուղղությամբ կատարվող քայլերին։
Այցի ընթացքում ընդգծվել է նմանատիպ նախաձեռնությունների շարունակականության կարևորությունը՝ համայնքի բնակիչների կյանքի որակի բարձրացման և սոցիալ-մշակութային միջավայրի զարգացման տեսանկյունից։
Համայնքի ղեկավար Շանթ Առաքելյանը մարզպետին ներկայացրել է նաև վարչական շրջանում իրականցվող մյուս աշխատանքների ընթացքի մասին: 

Մանրամասները՝ տեսանյութում ► https://www.facebook.com/share/r/1BLxtrtU4y/

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-03-27 17:39:52