Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մեկնարկել է «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի գավաթ» շախմատի մրցաշարը
23.03.2026
Մարտի 23-ից մինչև ապրիլի 2-ը ներառյալ Արմավիրի մարզում անցկացվում է «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի գավաթ» շախմատի մրցաշարը, որը կազմակերպվում է արդեն երկրորդ անգամ։
Մրցաշարի մեկնարկին մասնակիցներին ողջունել է Արմավիրի փոխմարզպետ Արամ Գրիգորյանը` ողջունելով բոլոր մասնակիցներին և կարևորելով մրցաշարի անցկացումը՝ որպես մտավոր սպորտի զարգացման, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջև համագործակցության ամրապնդման կարևոր հարթակ։
Մրցաշարին մասնակցում են 9 թիմ՝ Արմավիրի մարզպետի աշխատակազմի, Արմավիրի, Մեծամորի, Փարաքարի և Վաղարշապատի համայնքապետարանների, ինչպես նաև ՋՕԸ-ների, Էլեկտրական ցանցերի, «Հայփոստ» ՓԲԸ-ի և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի ներկայացուցիչներից կազմված թիմերը։ Յուրաքանչյուր թիմում ընդգրկված են 5 խաղացող` չորսը հիմնական և մեկ պահեստային։
Հաջողություն ենք մաղթում բոլոր մասնակից թիմերին։
Մանրամասները՝տեսանյութում► https://www.facebook.com/share/r/1HQbXV4JTx/


