Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Փոխմարզպետ Արամ Գրիգորյանն Արմավիրի մարզպետի աշխատակազմում անցկացրեց քաղաքացիների հերթական ընդունելությունը
27.03.2026
ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմում փոխմարզպետ Արամ Գրիգորյանն ընդունեց մարզի տարբեր բնակավայրերում բնակվող մի շարք քաղաքացիների։
Քաղաքացիները բարձրացրել են հողային հրաբերությունների, առողջապահական և սոցիալական խնդիրներին վերաբերվող մի շարք հարցեր։
Արամ Գրիգորյանը ներկայացված խնդիրները քննարկել է ոլորտային պատասխանատուների հետ, տրվել են անհրաժեշտ պարզաբանումներ, հանձնարարել է ոլորտային պատասխանատուներին յուրաքանչյուր դիմում մանրակրկիտ ուսումնասիրել և օրենքով սահմանված կարգով ընթացք տալ։
Տեղեկացնենք, որ ընդունելությանը մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես հերթագրվել Արմավիրի մարզպետի աշխատակազմի անձնակազմի կառավարման, փաստաթղթաշրջանառության և հասարակայնության հետ կապերի վարչությունում:
Մանրամասները՝ տեսանյութում ► https://www.facebook.com/share/r/1btAJ9WqgF/


