Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիրի մարզում կայացել է մարզխորհրդի հերթական նիստը. քննարկվել է գարնանային աշխատանքների պատշաճ կազմակերման ընթացքը

30.03.2026

ՀՀ Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանն անց է կացրել մարզի խորհրդի նիստը:

  • Մարզխորհրդի անդամներին ներկայացվել է Արմավիրի մարզի 2025 թվականի ընդհանուր սոցիալ-տնտեսական վիճակի և մարզպետի գործունեության մասին զեկույցը:
  • Մարզխորհրդին տրամադրվել են տեղեկատվություն իրավական և մասնագիտական հսկողության 2025 թվականի 4-րդ եռամսյակում կատարված աշխատանքների մասին։
  • Գարնանային գյուղատնտեսական աշխատանքներին ընդառաջ նախաձեռնվել են սելավատարները մաքրելու ու գյուղատնտեսական աշխատանքների պատշաճ կազմակերպաման գործընթացը:

Նիստին մասնակցել են մարզի համայնքների ղեկավարները, «Արմավիր», «Էջմիածին» և «Շենիկ» ՋՕԸ-երի տնօրենները, ինչպես նաև մարզպետի աշխատակազմի ոլորտային ստորաբաժանումների ղեկավարները։

Ամփոփելով մարզխորհրդի նիստի զեկույցների արդյունքները՝ մարզպետը նշել է, որ, թեև արձանագրված ցուցանիշները գոհացուցիչ են, այնուամենայնիվ անհրաժեշտ է պահպանել զգոնություն` մարզի բնակչության բնականոն սոցիալ-տնտեսական կյանքը ապահովելու համար և քայլեր ձեռնարկել դրանք ևս ավելի բարելավելու ուղղությամբ։ 

Մանրամասները տեսանյութում► https://www.facebook.com/share/r/1CZf1ga628/

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-03-30 17:10:22