Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ամփոփվեց «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի գավաթ» շախմատի մրցաշարը
02.04.2026
Արմավիրի Շախմատի դպրոցում տեղի ունեցավ «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի գավաթ» շախմատի մրցաշարի եզրափակիչ խաղը։
Մի քանի օր շարունակ ընթացող մտավոր մրցապայքարի ընթացքում մրցեցին պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներից կազմված թիմերը։
Համառ և հետաքրքիր պայքարի արդյունքում մրցաշարում՝
առաջին տեղը զբաղեցրեց Հայկական ատոմային էլեկտրակայանի թիմը,
երկրորդ տեղը՝ Արմավիրի մարզպետի աշխատակազմի թիմը,
երրորդ տեղը՝ Էջմիածնի ՋՕԸ-ի թիմը։
Հաղթող թիմերը պարգևատրվեցին Արմավիրի մարզպետի հավաստագրերով, մեդալներով և գավաթներով, իսկ կազմակերպիչները `շնորհակալագրերով։
Մրցաշարի ավարտին Արմավիրի փոխմարզպետ Արամ Գրիգորյանը շնորհավորեց մրցանակակիրներին և բարձր գնահատեց մրցաշարի կազմակերպման մակարդակը՝ ընդգծելով, որ նման նախաձեռնությունները նպաստում են մտավոր սպորտի զարգացմանը և ամրապնդում են համագործակցությունը պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների միջև։
Նշենք, որ մրցաշարին մասնակցում էին 9 թիմ՝ Արմավիրի մարզպետի աշխատակազմի, Արմավիրի, Մեծամորի, Փարաքարի և Վաղարշապատի համայնքապետարանների, ինչպես նաև ջրօգտագործողների ընկերությունների, էլեկտրական ցանցերի, «Հայփոստ» ՓԲԸ-ի, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի և Հայկական ատոմային էլեկտրակայանի ներկայացուցիչներից կազմված թիմերը։
Մանրամասները տեսանյութում ►https://www.facebook.com/share/r/16xUaJBoQx/






