Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏ ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՀՐԱՇԱՓԱՌ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ
05.04.2026
Սիրելի՛ հավատակիցներ,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ Սուրբ Զատկի՝ մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի կապակցությամբ։
Հարության այս լուսավոր ավետիսը քրիստոնյա աշխարհի համար հույսի, կյանքի և վերածննդի խորհրդանիշ է։ Այն հիշեցնում է, որ հավատը, սերը և բարությունը հաղթանակում են դժվարությունների ու փորձությունների նկատմամբ։ Սուրբ Զատիկը նաև առիթ է՝ վերանայելու մեր արժեքները, ամրապնդելու հավատը և առավել զորացնելու փոխադարձ հոգատարությունն ու մարդասիրությունը մեր հասարակության մեջ։
Թող Հարության լույսը լուսավորի մեր ընտանիքներն ու օջախները, լցնի մեր սրտերը խաղաղությամբ, համերաշխությամբ և բարությամբ։ Թող այս սուրբ տոնը բոլորիս ներշնչի նոր ուժ ու հավատ՝ շարունակելու կառուցել ամուր, միասնական և բարեկեցիկ հայրենիք։
Քրիստոս հարյավ ի մեռելոց։
Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի։


