Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՄԱՐԶՊԵՏ ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ Է ՆՈՐԱՊԱՏԻ ԵՎ ԱՅԳԵՎԱՆԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԸՆԹԱՑՔԻՆ
06.04.2026
Արմավիրի մարզում շարունակվում են կրթական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերը։
Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների հետ այցելել է Նորապատ և Այգեվան բնակավայրեր՝ տեղում ծանոթանալու միջնակարգ դպրոցներում իրականացվող հիմնանորոգման աշխատանքների ընթացքին։
Այցի ընթացքում շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկվել են շինարարության որակին, աշխատանքների արդյունավետ կազմակերպմանը և սահմանված ժամկետների պահպանմանը վերաբերող հարցեր։
Մարզպետը շրջել է շինհրապարակներում, ծանոթացել կատարված և ընթացիկ աշխատանքներին։
Շինարարական աշխատանքների դիտարկման արդյունքում արձանագրված որոշ թերությունների մասով մարզպետը տվել է համապատասխան ցուցումներ՝ դրանք հնարավորինս սեղմ ժամկետներում վերացնելու և աշխատանքների որակական բարձր մակարդակ ապահովելու համար։
Ծրագրերն իրականացվում են Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ֆինանսավորմամբ։
Նորապատի միջնակարգ դպրոցի հիմնանորոգման ծրագրի արժեքը կազմում է 351 մլն ՀՀ դրամ, իսկ Այգեվանի միջնակարգ դպրոցի հիմնանորոգման ծրագրինը՝ 343 մլն ՀՀ դրամ։
Մանրամասները տեսանյութում ► https://www.facebook.com/share/r/1K59sEv191/








