Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի են ունեցել «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի մարզային փուլերը

06.04.2026

Ապրիլի 6-ին Արմավիրի Անդրանիկ Օզանյանի անվան թիվ 5 հիմնական դպրոցում անցկացվել է «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի մարզային փուլը։
Մրցաշարին մասնակցել են համայնքային փուլում 1-3-րդ տեղեր զբաղեցրած դպրոցների թիմերը՝ ներկայացնելով Արմավիրի մարզի տարբեր բնակավայրեր։
5-9-րդ դասարանների տարիքային խումբ`

  •  1-ին տեղ – «Քարակերտի թիվ 2 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ
  • 2-րդ տեղ – «Հայկավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ
  • 3-րդ տեղ – «Հացիկի Ավետիս Բաղդասարյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

10-12-րդ դասարանների տարիքային խումբ`

  •  1-ին տեղ – «Այգեվանի Մովսես Խորենացու անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ
  •  2-րդ տեղ – «Մերձավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ
  •  3-րդ տեղ – «Քարակերտի թիվ 2 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

Մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերը պարգևատրվել են գավաթներով և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հավաստագրերով։
Մարզային փուլի հաղթող թիմերը՝ «Քարակերտի թիվ 2 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ը և «Այգեվանի Մովսես Խորենացու անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ը, կներկայացնեն Արմավիրի մարզը մրցաշարի հանրապետական եզրափակիչ փուլում։  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-04-07 16:10:09