Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետ Վահրամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Մայրության և գեղեցկության օրվա առթիվ
07.04.2026
Սիրելի՛ կանայք, մայրեր և քույրեր,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության այս գեղեցիկ և խորհրդանշական օրվա առթիվ։
Մեր կյանքի յուրաքանչյուր նախաձեռնություն սկսելիս անպայման ցանկանում ենք ստանալ մոր օրհնանքն ու աղոթքը` հաջողության հասնելու համար:
Եվ պատահական չէ, որ ապրիլի 7-ը նշում է որպես Սուրբ Աստվածածնի ավետման տոն՝ մայրության օրհնության օր։ Այս օրը հիշեցնում է մայրության բարձր առաքելության, սիրո, բարության և հոգևոր ուժի մասին։
Սիրելի՛ կանայք, ձեր նվիրվածությամբ, հոգատարությամբ և անսահման ջերմությամբ դուք ձևավորում եք ամուր ընտանիքներ, դաստիարակում արժանապատիվ սերունդներ և կարևոր դեր ունեք մեր հասարակության զարգացման գործում։
Թող այս գեղեցիկ տոնը ձեր ընտանիքներում բերի խաղաղություն, ջերմություն և երջանկություն։ Մաղթում եմ ձեզ առողջություն, սեր, բարօրություն և նոր ձեռքբերումներ։


