Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հայտնի են «Տարվա լավագույնները 2025-2026» մրցույթի սեպտեմբերից մարտ ամսվա հաղթողները
08.04.2026
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից իրականացվող ««Տարվա լավագույնները»2025-2026» մրցույթի արդյունքում սեպտեմբերից մարտ ամիսներին տարբեր անվանակարգերում Արմավիրի մարզում լավագույնն են ճանաչվել 12 նվիրյալ մանկավարժներ։
- Մրցույթի ընթացքում ուսումնական տարվա յուրաքանչյուր ամիս հանրապետության բոլոր մարզերից և Երևանից ընտրվում են կրթական ոլորտի լավագույն ներկայացուցիչները՝ արժանանալով բարձր գնահատանքի իրենց մասնագիտական վաստակի համար։
Մասնավորապես՝
►«Հանրակրթական ուսումնական հաստատության լավագույն տնօրեն» անվանակարգում հաղթող է ճանաչվել
Ոսկեհատի միջնակարգ դպրոցի տնօրեն Սյուզաննա Շմավոնյանը։
►«Հանրակրթական ուսումնական հաստատության լավագույն ուսուցիչ» անվանակարգում հաղթել են՝
• Ալաշկերտի Հ. Քոչարի անվան միջնակարգ դպրոցի քիմիայի և կենսաբանության ուսուցչուհի Նունե Հովսեփյանը
• Բաղրամյանի միջնակարգ դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի Լիլիթ Ադամյանը
• Արգավանդի միջնակարգ դպրոցի պատմության ուսուցչուհի Լյուդմիլա Սահակյանը
• Ֆերիկի Ռզալիե Ռաշիդի Օզմանյանի անվան միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Հայարփի Բունիաթյանը
• Փարաքարի միջնակարգ դպրոցի շախմատի ուսուցչուհի Վարդուհի Ասատրյանը
• Գետաշենի միջնակարգ դպրոցի աշխարհագրության ուսուցչուհի Նելլի Ջանիբեկյանը
►«Հանրակրթական ուսումնական հաստատության լավագույն դասվար» անվանակարգում հաղթող են ճանաչվել՝
• Մեծամորի N 1 հիմնական դպրոցի դասվար Նոյեմզար Պողոսյանը
• Գրիբոյեդովի Վ. Ռոստոմյանի անվան միջնակարգ դպրոցի դասվար Հռիփսիմե Պետրոսյանը
• Ջանֆիդայի Է. Դաշտոյանի անվան միջնակարգ դպրոցի դասվար Ժենյա Սրեյանը
►«Հանրակրթական ուսումնական հաստատության լավագույն հոգեբան» անվանակարգում հաղթել են՝
• Քարակերտի N 1 միջնակարգ դպրոցի հոգեբան Գայանե Երեմյանը
• Ոսկեհատի միջնակարգ դպրոցի հոգեբան Արմինե Գասպարյանը
Շնորհավորում ենք մեր առաջադեմ, նվիրված ու ստեղծագործ մանկավարժներին՝ մաղթելով անսպառ եռանդ, նորանոր մասնագիտական նվաճումներ, ստեղծագործական վերելքներ և անխափան հաջողություններ։ Թող Ձեր յուրաքանչյուր նախաձեռնություն պսակվի հաղթանակով, յուրաքանչյուր ջանք՝ արժևորվի, իսկ յուրաքանչյուր օր բերի նոր ոգեշնչում ու ձեռքբերումներ։












