Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԱՐԶՊԵՏ ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ Է ՎԱՂԱՐՇԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԻ ՇԱՐՔ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԸՆԹԱՑՔԻՆ

08.04.2026

Արմավիրի մարզում շարունակվում են տարբեր ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերը։
Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը Վաղարշապատ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանի, մարզպետի և համայնքապետարանի աշխատակազմերի ոլորտային պատասխանատուների հետ այցելել է Գեղակերտ, Ծաղկալանջ, Արագած և Աղավնատուն բնակավայրեր՝ տեղում ծանոթանալու իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին։

Այցի շրջանակներում մարզպետը նախ եղել է Գեղակերտ բնակավայրում կառուցվող նոր միջնակարգ դպրոցի շինհրապարակում։ Դպրոցը կառուցվում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվերով՝ շուրջ 2.7 մլրդ դրամ արժեքով։

Ծաղկալանջ բնակավայրում պաշտոնյաներին ներկայացվել են բնակավայրի 13-րդ, 16-րդ փողոցի 1-ին նրբանցքի, ինչպես նաև 17-րդ, 18-րդ, 19-րդ և 20-րդ փողոցների գազաֆիկացման աշխատանքները։ Ծրագիրն իրականացվում է 2025 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում, որի արժեքը կազմում է 35.7 մլն դրամ։

Արագած բնակավայրում մարզպետը ծանոթացել է դեպի Հուշարձան պուրակ տանող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին։ Ծրագիրը 2023 թվականի սուբվենցիոն ծրագիր է՝ 133 մլն դրամ արժեքով։ Մարզպետը ծանոթացել է իրականացված աշխատանքներին, քննարկվել են նաև դեպի հուշարձան տանող քայլուղու հետագա զարգացման և բարեկարգման հնարավորությունները։

Այցի շրջանակներում մարզպետը եղել է նաև Աղավնատուն բնակավայրում, որտեղ ծանոթացել է 346.7 մլն դրամ արժողությամբ մանկապարտեզի կառուցման, ինչպես նաև շուրջ 1.9 մլրդ դրամ պայմանագրային արժեքով միջնակարգ դպրոցի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին։
Այցի ընթացքում շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկվել են շինարարության որակին, աշխատանքների արդյունավետ կազմակերպմանը և սահմանված ժամկետների պահպանմանը վերաբերող հարցեր։

Մարզպետը շրջել է շինհրապարակներում, ծանոթացել կատարված և ընթացիկ աշխատանքներին, քննարկվել են շինարարության ընթացքում առաջացած խնդիրների հնարավոր լուծումները։

Շինարարական աշխատանքների դիտարկման արդյունքում արձանագրված որոշ թերությունների մասով մարզպետը տվել է համապատասխան ցուցումներ՝ դրանք հնարավորինս սեղմ ժամկետներում վերացնելու և աշխատանքների բարձր որակը ապահովելու համար։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-04-10 17:44:00