Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Անցկացվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից կազմակերպվող 1-3-րդ և 4-6-րդ դասարանցիների «Սպորտլանդիա» մարզական միջոցառման Արմավիրի մարզային փուլերը
11.04.2026
Արմավիր քաղաքի մարզադպրոցում անցկացվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից կազմակերպվող 1-3-րդ և 4-6-րդ դասարանցիների «Սպորտլանդիա» մարզական միջոցառման Արմավիրի մարզային փուլերը , որին մասնակցել են համայնքային փուլերի առաջատարները։
1-3-րդ դասարանների պայքարում մրցանակակիր են դարձել՝
- 1-ին տեղ – Արմավիրի N 8 հիմնական դպրոց
- 2-րդ տեղ – Վաղարշապատի Երվանդ Օտյանի անվան N 7 հիմնական դպրոց
- 3-րդ տեղ – Ոսկեհատի միջնակարգ դպրոց
4-6-րդ դասարանների պայքարում հաղթող դպրոցներն են՝
- 1-ին տեղ – Վաղարշապատի Երվանդ Օտյանի անվան N 7 հիմնական դպրոց
- 2-րդ տեղ – Վաղարշապատի «Ներսիսյան» N 6 հիմնական դպրոց
- 3-րդ տեղ – Արմավիրի N 8 հիմնական դպրոց։
Հաղթող և մրցանակակիր թիմերին ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Սոնյա Բուդաղյանը պարգևատրել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության հավաստագրերով և գավաթներով։
Խմբերում առաջին տեղեր զբաղեցրած թիմերն Արմավիրի մարզը կներկայացնեն Վանաձորում կայանալիք հանրապետական եզրափակիչ փուլում։








