Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Վահրամ Խաչատրյանն ընդունել է «Տարվա լավագույնները» մրցույթում հաղթած մանկավարժներին

14.04.2026

Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանն Արմավիրի մարզպետի աշխատակազմում ընդունել է սեպտեմբերից մարտ ամիսների ընթացքում Արմավիրի մարզպետի ենթակայությամբ գործող հանրակրթական ուսումնական հաստատությունների լավագույն ճանաչված մանկավարժներին։
❗️Մարզպետը շնորհավորել է մանկավարժներին՝ արժևորելով նրանց նվիրված աշխատանքը, մասնագիտական բարձր պատասխանատվությունն ու ջանասիրությունը։ Նա նշել է, որ նրանց ձեռքբերումները վարակիչ են և ոգեշնչում ու մոտիվացնում են շատերին՝ կրթական ոլորտում ավելի մեծ նվաճումների հասնելու համար։
Վահրամ Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել նաև Արմավիրի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Սոնյա Բուդաղյանին՝ կրթության ոլորտում իրականացվող հետևողական և նվիրված աշխատանքի համար։

Նշենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից իրականացվող «Տարվա լավագույնները 2025–2026» մրցույթի շրջանակում սեպտեմբերից մարտ ամիսներին տարբեր անվանակարգերում Արմավիրի մարզում լավագույն են ճանաչվել 12 նվիրյալ մանկավարժներ, ովքեր ՀՀ Արմավիրի մարզպետի կողմից պարգևատրվեցին շնորհակալագրերով։
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության
✔️«Հանրակրթական ուսումնական հաստատության լավագույն տնօրեն» անվանակարգում հաղթող է ճանաչվել՝
Ոսկեհատի միջնակարգ դպրոցի տնօրեն Սյուզաննա Շմավոնյանը։

«Հանրակրթական ուսումնական հաստատության լավագույն ուսուցիչ» անվանակարգում հաղթել են՝
• Ալաշկերտի Հ. Քոչարի անվան միջնակարգ դպրոցի քիմիայի և կենսաբանության ուսուցչուհի Նունե Հովսեփյանը
• Բաղրամյանի միջնակարգ դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի Լիլիթ Ադամյանը
• Արգավանդի միջնակարգ դպրոցի պատմության ուսուցչուհի Լյուդմիլա Սահակյանը
• Ֆերիկի Ռզալիե Ռաշիդի Օզմանյանի անվան միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Հայարփի Բունիաթյանը
• Փարաքարի միջնակարգ դպրոցի շախմատի ուսուցչուհի Վարդուհի Ասատրյանը
• Գետաշենի միջնակարգ դպրոցի աշխարհագրության ուսուցչուհի Նելլի Ջանիբեկյանը
«Հանրակրթական ուսումնական հաստատության լավագույն դասվար» անվանակարգում հաղթող են ճանաչվել՝
• Մեծամորի N 1 հիմնական դպրոցի դասվար Նոյեմզար Պողոսյանը
• Գրիբոյեդովի Վ. Ռոստոմյանի անվան միջնակարգ դպրոցի դասվար Հռիփսիմե Պետրոսյանը
• Ջանֆիդայի Է. Դաշտոյանի անվան միջնակարգ դպրոցի դասվար Ժենյա Սրեյանը
«Հանրակրթական ուսումնական հաստատության լավագույն հոգեբան» անվանակարգում հաղթել են՝
• Քարակերտի N 1 միջնակարգ դպրոցի հոգեբան Գայանե Երեմյանը
• Ոսկեհատի միջնակարգ դպրոցի հոգեբան Արմինե Գասպարյանը 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-04-15 16:44:52