Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Երևանի Սպորտի կառավարման կենտրոնում ՀՀ վարչապետի հովանու ներքո երկրորդ անգամ անցկացվող «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փուլը

20.04.2026

Ապրիլի 14-18-ը Երևանի Սպորտի կառավարման կենտրոնում ՀՀ վարչապետի հովանու ներքո երկրորդ անգամ անցկացվող «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փուլի մրցումներին Արմավիրի մարզը ներկայացրել են Արմավիրի Զորավար Անդրանիկի անվան թիվ 5 հիմնական դպրոցի 5-6-րդ և Վաղարշապատի Խ. Աբովյանի անվան թիվ 4 հիմնական դպրոցի 7-9-րդ դասարանների թիմերը:

  • 5–6-րդ դասարանների պայքարում հաղթել է Երևանի Խրիմյան Հայրիկի անվան թիվ 10 հիմնական դպրոցի թիմը:
  • 7–9-րդ դասարանների պայքարում չեմպիոնի կոչմանն արժանացել են Երևանի Վ. Պետրոսյանի անվան թիվ 51 հիմնական դպրոցի ներկայացուցիչները:

Եզրափակիչ փուլում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված դպրոցների թիմերը, ֆիզկուլտուրայի ուսուցիչները և մասնակիցները պարգևատրվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթներով, մեդալներով և դրամական պարգևներով:
 Յուրաքանչյուր տարիքային խմբում 1-ին տեղ գրաված դպրոցը պարգևատրվել է 4 մլն դրամով, 2-րդ տեղը՝ 2,5 և 3-րդ տեղը՝ 1,5 մլն դրամով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-04-29 10:32:38