Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Երևանի և ՀՀ մարզերի 47 մենթոր դպրոցներում անցկացվել է այս տարվա ուսուցչական համաժողովի մարզային փուլը՝ «Տեխնոլոգիական նորարարությունների դերը կրթության մեջ» խորագրով

27.04.2026

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մասնակցել է Արմավիրի մարզի աշխատաժողովին, որն անցկացվել է Վաղարշապատի Մաքսիմ Գորկու անվան թիվ 5 և Գրիգոր Նարեկացու անվան թիվ 2 ավագ դպրոցներում:
Համաժողովին ներկա է եղել ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի կրթության , մշակույթի և սպորտի վարչության պետ Սոնյա Բուդաղյանը, դպրոցների տնօրեններ, մանկավարժներ և աշակերտներ։
Համաժողովի նպատակն էր ստեղծել համագործակցային հարթակ ուսուցիչների, կրթության կազմակերպիչների, ոլորտի մասնագետների և նորարարությամբ զբաղվող փորձագետների համար՝ կրթության մեջ տեխնոլոգիական նորարարությունների կիրառման լավագույն փորձի փոխանակման նպատակով։
Ուսուցչական համաժողովի մարզային փուլին ներկայացվել և քննարկվել են 1000 և ավելի զեկույցներ՝ ուսուցիչների և կրթության ոլորտի պատասխանատուների կողմից։ Աշխատաժողովի մարզային փուլին կհաջորդի հանրապետական փուլը, որը նախատեսվում է անցկացնել մայիս ամսին:
Այցի շրջանակում ներկաները շրջել են Վաղարշապատի թիվ 5 ավագ դպրոցում, որը հիմնանորոգվել է «300 դպրոց» ծրագրով։ Գրիգոր Նարեկացու անվան թիվ 2 ավագ դպրոցում Արաքսիա Սվաջյանը հետևել են 11-րդ դասարանի աշակերտների նախագծային աշխատանքների պաշտպանությանը՝ նվիրված բիզնեսոլորտին, ճարտարապետությանը, բժշկությանը և այլն: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-04-30 16:44:13