Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիրի արվեստի պետական քոլեջում անցկացվել է «Բաց դռների օր» միջոցառումը

30.04.2026

Արմավիրի արվեստի պետական քոլեջում անցկացվել է «Բաց դռների օր» միջոցառումը, որի շրջանակում ձևավորվել է արդյունավետ հարթակ ուսանողների և ապագա դիմորդների միջև։

Քոլեջի բակում կազմակերպված տաղավարներում ուսանողները ներկայացրել էին քոլեջի մասնագիտական բաժինները, ձեռքբերումներն ու ուսումնական գործընթացի առանձնահատկությունները։ Նրանք հնարավորություն են ունեցել անմիջականորեն ներկայացնել իրենց մասնագիտությունները, կիսվել փորձով և պատասխանել հետաքրքրված այցելուների հարցերին։

Միջոցառումը ուղեկցվել է նաև գեղարվեստական հատվածով․ քոլեջի սաները հանդես են եկել երաժշտական կատարումներով՝ ներկայացնելով իրենց կատարողական հմտությունները և ստեղծագործական ներուժը։

Առանձին տաղավարներում ցուցադրվել են ուսանողների ձեռագործ և ստեղծագործական աշխատանքները՝ գեղանկարչություն, դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշներ, դիզայներական լուծումներ և այլ աշխատանքներ, որոնք արժանացել են այցելուների մեծ հետաքրքրությանը։

Միջոցառմանը ներկա էին Արմավիրի փոխմարզպետ Արամ Գրիգորյանը, քոլեջի տնօրեն Նունե Մուրադյանը, ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Սոնյա Բուդաղյանը, մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչներ, հանրակրթական հաստատություններից աշակերտներ և մանկավարժներ, ինչպես նաև բազմաթիվ հյուրեր։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-04-30 16:44:13