Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կառավարությունն Արմավիրի մարզպետի աշխատակազմին հատկացրել է 318 մլն 545.7 հազար ՀՀ դրամ
30.04.2026
2026 թվականի ապրիլի 30-ի նիստում Կառավարությունը հավանության է արժանացրել Արմավիրի մարզի համայնքներում սուբվենցիոն ծրագրերի իրականացման նպատակով Արմավիրի մարզպետի աշխատակազմին 318 մլն 545.7 հազար ՀՀ դրամ հատկացնելու վերաբերյալ որոշման նախագիծը։
Նշված ծրագրի շրջանակում իրականացվել և իրականացվում են՝
- Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի թիվ 6 «Արևիկ» մանկապարտեզի հիմնանորոգում և նոր մասնաշենքի կառուցում՝ 104 մլն 634.4 հազար ՀՀ դրամ
- Արաքս համայնքի Հայկաշեն գյուղի մշակույթի տան վերանորոգում՝ 8 մլն 561.8 հազար ՀՀ դրամ
- Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի թիվ 11 մսուր-մանկապարտեզ ՀՈԱԿ-ի շենքի հիմնանորոգում՝ 35 մլն 694.2 հազար ՀՀ դրամ
- Արաքս համայնքի Գայ գյուղի Իսահակյան և Սարյան կենտրոնական ճանապարհի մայթեզրերի կառուցման և սալարկման աշխատանքներ՝ 72 մլն 787.8 հազար ՀՀ դրամ
- Մեծամոր համայնքի Մեծամոր քաղաքի Մ. Միքայելյան, Հ. Թումանյան, Վ. Տերյան և Կոմիտաս փողոցների ջրագծերի փոխարինում՝ 31 մլն 613.3 հազար ՀՀ դրամ
- Վաղարշապատ համայնքի Շահումյան բնակավայրի Ի. Հարությունյան և Մ-3 միջպետական ճանապարհից մինչև Շահումյանի միջնակարգ դպրոցի ետնամաս տանող ճանապարհի ասֆալտապատում և մայթի կառուցում՝ 32մլն 387.1 հազար ՀՀ դրամ
- Բաղրամյան համայնքի Արգինա բնակավայրի ոռոգման 1000մ երկարությամբ ներտնային ցանցի կառուցում՝ 10 մլն 223.5 հազար ՀՀ դրամ
- Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի Սայաթ-Նովա փողոցի Արարատյան-Սայաթ-Նովա 5Ա բազմաբնակարան բնակելի շենք հատվածի խմելու ջրամատակարարման նոր համակարգի կառուցում՝ 22 մլն 643.6հազար ՀՀ դրամ:


