Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կայացել է «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի Արմավիրի մարզային փուլը

05.05.2026

ՀՀ Արմավիրի մարզի Արաքս բնակավայրում այսօր կայացել է «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի Արմավիրի մարզային փուլը, որին մասնակցել է 53 դպրոցի 371 աշակերտ: Յուրաքանչյուր թիմի կազմում ընդգրկված են եղել 5 տղա և 2 աղջիկ:

Մարզային փուլում հաղթող է ճանաչվել Ջրառատի Թ. Խաչատրյանի անվան միջնակարգ դպրոցի թիմը։ Առատաշենի Գագիկ Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի և Արաքսի Զորիկ Ավետիսյանի անվան միջնակարգ դպրոցների թիմերը համապատասխանաբար զբաղեցրել են 2-րդ և 3-րդ մրցանակային տեղերը:

Ջրառատի Թ. Խաչատրյանի անվան միջնակարգ դպրոցի թիմը սույն թվականի մայիսի 29-30–ը կմասնակցի «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի եզրափակիչ փուլին, որը տեղի կունենա Տավուշի մարզի Դիլիջանի Պարզ լիճ տանող ճանապարհին:

Հաջողություն ենք մաղթում բոլոր մասնակիցներին: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-05 17:16:09