Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսություն է բացվել Արմավիրի մարզում

15.05.2026

Մայիսի 15-ին Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսության բացման հանդիսավոր արարողությունն է տեղի ունեցել։
Միջոցառմանը մասնակցել են Ղազախստանի Հանրապետության դեսպան Բոլատ Իմանբաևը, Ղազախստանի ԱԳՆ աշխատակազմի ղեկավար Ամանգելդի Սաինովը, ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը, ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչներ, մարզային և համայնքային պատասխանատուներ։
Ներկա է եղել նաև ՀՀ Արմավիրի փոխմարզպետ Արամ Գրիգորյանը։
Ղազախստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս է նշանակվել Գառնիկ Ղազարյանը։
Հյուպատոսության հիմնական առաքելությունն է լինելու Հայաստանում գտնվող Ղազախստանի քաղաքացիներին հյուպատոսական և իրավական աջակցություն ցուցաբերելը,
գործարար միջավայրի վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը, ինչպես նաև հայ-ղազախական մշակութային, հումանիտար և տնտեսական կապերի զարգացման խթանումը։
Բացման արարողության ընթացքում փոխմարզպետ Արամ Գրիգորյանը հանդես է եկել ողջույնի խոսքով՝ կարևորելով պատվավոր հյուպատոսության բացումը մարզում։
Նա ընդգծել է, որ այն կարող է դառնալ արդյունավետ հարթակ երկու երկրների միջև համագործակցության խորացման համար՝ նպաստելով միջմարզային կապերի ընդլայնմանը և գործարար փոխգործակցության ակտիվացմանը։
Միջոցառումն անցել է պաշտոնական և բարեկամական մթնոլորտում՝ ընդգծելով Հայաստանի և Ղազախստանի միջև գործընկերային հարաբերությունների հետագա զարգացման կարևորությունը։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-06-05 11:34:46