Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Արմավիրի մարզի հանրակրթական դպրոցներում անցկացվել է 4-րդ դասարանցիների արտաքին գնահատումը
18.05.2026
ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության աշխատակիցները մարզի տարբեր դպրոցներում հետևել են մոտ 4000 չորրորդ դասարանցիների՝ առաջին անգամ անցկացվող արտաքին գնահատման գործընթացին:
Արտաքին գնահատումն իրականացվել է միավորված թեստի միջոցով՝ ներառելով «Մայրենի» (40%), «Մաթեմատիկա» (40%) և «Ես և շրջակա աշխարհը» (20%) առարկաները:
2025–2026 ուստարվա ավարտին չորրորդ դասարանների սովորողները Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում ինքնաշխատ կհամարվեն ատեստավորված՝ հիմնվելով 1–4- րդ դասարանների տարեկան բնութագրերի վրա:






