Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հարի Փոթերյան կախարդանքով՝ վերջին զանգ Լեռնագոգում
25.05.2026
ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ Արամ Գրիգորյանը և մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Սոնյա Բուդաղյանն այցելել են Լեռնագոգի Օնիկ Փակումեանի անվան միջնակարգ դպրոց, ներկա գտնվել վերջին զանգին նվիրված տոնական միջոցառմանը։
Այս տարի շրջանավարտները դպրոցական վերջին օրը վերածել էին իսկական կախարդական աշխարհի․ միջոցառումն անցկացվել է հարիփոթերյան մոտիվներով, որտեղ իրականությունն ու հեքիաթը միահյուսվել էին մեկ բեմում։ Կախարդական կերպարները, խորհրդանշական ձևավորումները և ստեղծագործական ներկայացումները տոնին հաղորդել են յուրահատուկ ջերմություն ու տպավորիչ մթնոլորտ։
Արմավիրի մարզպետի տեղակալ Արամ Գրիգորյանը, Արմավիրի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Սոնյա Բուդաղյանը շնորհավորել են շրջանավարտներին, դպրոցի տնօրենությանը, մանկավարժներին և ծնողներին՝ մաղթելով խաղաղ, հաջողություններով ու ստեղծագործական ձեռքբերումներով լի ճանապարհ։
Մանրամասները՝ տեսանյութում ► https://www.facebook.com/reel/26715958034743054






