Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի է ունեցել Տոլմայի համահայկական 13-րդ փառատոնը

26.05.2026

Արդեն 13-րդ անգամ գաստրոտուրիզմի համեղ փառատոններից մեկը՝ «Ուդուլի» տոլմայի փառատոնը, ««Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում իր շուրջն էր համախմբել զբոսաշրջիկներին, խոհարարներին, տոլմայի սիրահարներին։

Փառատոնին ներկա են գտնվել Արմավիրի մարզպետի տեղակալ Արամ Գրիգորյանն ու մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Սոնյա Բուդաղյանը։

Մարզպետի տեղակալը, ողջունելով ներկաներին և կարևորելով փառատոնի գաղափարը, անցկացման վայրը, կրթադաստիարակչական ու մշակութային նշանակությունը, մաղթել է , որ ավանդույթ դարձած այս միջոցառումը երկար կյանք ունենա։

Փառատոնի շրջանակում ներկայացվել է 30-ից ավելի տաղավար, որտեղ խոհարարները ներկայացրել են տոլմայի բազմաթիվ տեսակներ։ Անցկացվել է մրցույթ «Լավագույն համ», «Լավագույն տեսք» «Լավագույն մտահաղացում», «Բացարձակ հաղթող» անվանակարգերում։

Ազգային համերից բացի այցելուները հնարավորություն են ունեցել վայելելու ազգային երգն ու պարը։ Համերգային ծրագրով հանդես է եկել Ethno Colors Band-ը։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-26 12:09:04