Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արամ Գրիգորյանը գավաթներ ու հավաստագրեր է հանձնել «ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մարզային փուլում մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերի

26.05.2026

Արմավիրի մարզպետի տեղակալ Արամ Գրիգորյանն այսօր հյուրընկալել է «ՀՀ Վարչապետի գավաթ» հեծանվավազքի սիրողական առաջնության մարզային փուլում բարձր արդյունքներ արձանագրած աշակերտ-հեծանվորդներին և մարզիչներին։

Ողջունելով ներկաներին և շնորհավորելով գրանցած հաջողությունների համար՝ Արամ Գրիգորյանը նշել է, որ աշակերտների հաղթանակը նաև դպրոցինն ու մարզինն է և հպարտանալու առիթ է ընձեռում։ Կարևորելով հեծանվավազքի նկատմամբ դպրոցականների հետաքրքրությունն ու մոտիվացիան՝ փոխմարզպետը նրանց մաղթել է նորանոր ձեռքբերումներ, իսկ 1-ին տեղը զբաղեցրած թիմերին՝ հաղթական մասնակցություն մրցաշարի հանրապետական փուլին։

Արամ Գրիգորյանը ԿԳՄՍ նախարարության կողմից սահմանված գավաթներով և հավաստագրերով է պարգևատրել հաղթած թիմերին։

Հավելենք, որ մրցաշարն անցկացվել է երկու տարիքային խմբերով՝ 7-9-րդ և 10-12-րդ դասարանների աշակերտների շրջանում։ Մեկնարկը տրվել է Արմավիր քաղաքի Կարմիր կամուրջ կոչվող տարածքից, վերջնակետը եղել է Վաղարշապատ բնակավայրը:

7-9-րդ դասարանների տարիքային խմբում մրցանակային տեղերը զբաղեցրել են հետևյալ դպրոցները`
1-ին հորիզոնական- «Մայիսյանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ
2-րդ հորիզնական- «Ալաշկերտի Հ. Քոչարի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ
3-րդ հորիզնական- Վաղարշապատի «Ներսիսյան» թիվ 6 հիմնական դպրոց ՊՈԱԿ։

10-12-րդ տարիքային խմբում՝ հետևյալ դպրոցները`
1-ին հորիզոնական- «Խանջյանի Արմեն Բենիամինի Հակոբյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ
2-րդ հորիզնական- «Մայիսյանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ
3-րդ հորիզնական- «Քարակերտի թիվ 2 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

«ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի Արմավիրի մարզային փուլի առաջին տեղերը զբաղեցրած Խանջյանի Արմեն Բենիամինի Հակոբյանի անվան և Մայիսյանի միջնակարգ դպրոցների թիմերը իրավունք են ստացել ներկայացնելու Արմավիրի մարզը սեպտեմբերի 11-12–ին կայանալիք հանրապետական եզրափակիչ մրցաշարում։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-26 17:56:58