Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ Արամ Գրիգորյանի շնորհավորանքի խոսքը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ
01.06.2026
Սիրելի՛ երեխաներ, հարգելի՛ ծնողներ,
Սրտանց շնորհավորում եմ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ։
Յուրաքանչյուր երեխա արժանի է ապրելու անվտանգ, խաղաղ ու սիրով լի միջավայրում, ունենալու կրթվելու, զարգանալու, երազելու և իր կարողություններն ամբողջությամբ դրսևորելու հնարավորություն։
Մեր պարտքն է ստեղծել այնպիսի պայմաններ, որտեղ երեխաները կզգան իրենց պաշտպանված, գնահատված և վստահ իրենց վաղվա օրվա հանդեպ։
Սիրելի՛ փոքրիկներ, դուք մեր ներկան ու ապագան եք, մեր ուժն ու ոգեշնչման աղբյուրը։ Թող ձեր մանկությունը լցված լինի երջանիկ պահերով, անկեղծ ժպիտներով, նոր բացահայտումներով և գեղեցիկ երազանքներով։ Թող ձեր ճանապարհին միշտ լինեն հոգատար մարդիկ, իսկ ձեր աչքերում երբեք չմարի հետաքրքրության ու ստեղծագործելու լույսը։
Մաղթում եմ ձեզ առողջություն, անհոգ մանկություն, հաջողություններ ու խաղաղ երկինք։ Թող յուրաքանչյուր օր ձեզ պարգևի նոր ուրախություններ, իսկ ձեր ծիծաղն ու երջանկությունը մշտապես լուսավորեն մեր ընտանիքներն ու հայրենիքը։


