Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Բուժաշխատողի օրվա առթիվ
21.06.2026
Հարգելի՛ բուժաշխատողներ,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ Բուժաշխատողի օրվա առթիվ։
Ձեր մասնագիտությունը պարզապես աշխատանք չէ․ այն կոչում է, որը պահանջում է գիտելիք, պատասխանատվություն, համբերություն և անսահման մարդասիրություն։
Ամեն օր դուք կանգնած եք մարդկանց առողջության և կյանքի պահպանման առաջնագծում՝ ձեր մասնագիտական հմտություններով ու նվիրումով վերադարձնելով մարդկանց առողջությունն ու հավատը վաղվա օրվա նկատմամբ։
Եվ այսօր էլ Արմավիրի մարզում շարունակվում են վերանորոգվել, վերազինվել և կառուցվել նոր և գերժամանակակից բուժամբուլատորիաներ, մեծ ուշադրություն է դարձվում մարզի առողջապահական բուժհաստատությունների զարգացմանն ու վերազինմանը։
Բուժաշխատողի և առողջապահության համակարգի յուրաքանչյուր ներկայացուցչի աշխատանքը մեծ արժեք ունի հասարակության համար։ Ձեր ձեռքերում են մարդկային ճակատագրեր, իսկ ձեր հոգատար վերաբերմունքը հաճախ դառնում է բուժման ամենակարևոր բաղադրիչներից մեկը և ձեր նվիրվածության շնորհիվ է, որ հազարավոր մարդիկ ստանում են անհրաժեշտ օգնություն, խնամք և աջակցություն։
Մաղթում եմ ձեզ ամուր առողջություն, ընտանեկան ջերմություն, մասնագիտական նոր ձեռքբերումներ և խաղաղ աշխատանքային օրեր։ Թող ձեր կատարած բարի գործերը միշտ արժանանան բարձր գնահատանքի, իսկ ձեր կյանքը լցված լինի հաջողություններով, հարգանքով և մարդկային շնորհակալությամբ։
Շնորհավոր Բուժաշխատողի օրը։


