Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հրդեհների կանխարգելման գործում հանրային պատասխանատվությունն առանցքային նշանակություն ունի․ տեղի է ունեցել միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը

26.06.2026

Հունիսի 24-ին Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանի համակարգմամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում անտառային հրդեհավտանգ իրավիճակների մշտադիտարկման, հրդեհների կանխարգելման, արագ արձագանքման կարողությունների գնահատման, ինչպես նաև հրդեհների դեմ պայքարի և հետևանքների վերացման միջոցառումների համակարգմանն ուղղված միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը։

Նիստին մասնակցել է ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ Արամ Գրիգորյանը։
Մասնակցում էին նաև շահագրգիռ պետական գերատեսչությունների, մարզպետարանների, ՆԳ նախարարության պատասխանատու ստորաբաժանումների, Փրկարար ծառայության ղեկավար կազմի ներկայացուցիչներ։
Անդրադառնալով անտառային հրդեհների վիճակագրությանը և վերջին տարիների դինամիկային՝ Արամ Ղազարյանը շեշտել է, որ հրդեհավտանգ ժամանակահատվածում գործընկեր կառույցների միջև սերտ և համակարգված համագործակցությունը հրդեհների արդյունավետ կանխարգելման կարևորագույն նախապայմաններից է։
Քննարկվել են 2025 թվականին արձանագրված խոշոր հրդեհների դեպքերը, վերլուծվել արձագանքման գործընթացում ի հայտ եկած մարտահրավերները, ինչպես նաև գնահատվել դրանց հաղթահարման ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունքները։

Անդրադարձ է կատարվել անտառային և բուսածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման նպատակով իրականացվող ընթացիկ միջոցառումներին և դրանց արդյունավետության բարձրացման հնարավորություններին։
Առանձնակի կարևորվել է ահազանգերին օպերատիվ արձագանքումը, հրդեհավտանգ օրերին փրկարարական ուժերի և միջոցների նախապես տեղակայման անհրաժեշտությունը, ինչպես նաև տեխնիկական և մարդկային ռեսուրսների արդյունավետ բաշխումը։
Նախանշվել են առաջիկայում իրականացվելիք աշխատանքների ուղղությունները և ընդգծվել հնարավոր հրդեհային իրավիճակներին համատեղ ու համակարգված ջանքերով առավել արդյունավետ արձագանքելու, դրանց ռիսկերը նվազեցնելու, ինչպես նաև բնակչության և շրջակա միջավայրի անվտանգությունն ապահովելու կարևորությունը։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-06-26 17:28:49