Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Արմավիրի մարզպետի տեղակալ Արամ Գրիգորյանը ներկա է գտնվել «Արևածագ» կենտրոնի սաների կողմից բեմադրած «Կախարդական հայելին» երաժշտական-հեքիաթային ներկայացմանը։
29.06.2026
ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ Արամ Գրիգորյանը ԱԺ պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանի, ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Սոնյա Բուդաղյանի և «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի տնօրեն Նաիրա Առաքելյանի հետ մասնակցել է «Արևածագ» երեխաների աջակցության կենտրոնի սաների կողմից բեմադրված «Կախարդական հայելին» երաժշտական-հեքիաթային ներկայացմանը՝ ստեղծված Ղազարոս Աղայանի հայտնի հեքիաթի մոտիվներով։
Ներկայացումը ևս մեկ անգամ ընդգծեց թատրոնի կարևոր դերը երեխաների ինքնադրսևորման, սոցիալական հմտությունների զարգացման և հասարակության մեջ լիարժեք ինտեգրման գործում։









