Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիրի մարզում մեկնարկել է 2026 թվականի ամառային զորակոչը

30.06.2026

Հունիսի 30-ին մեկնարկել է 2026 թվականի ամառային զորակոչը։ Արմավիրի մարզից ՀՀ զինված ուժերի շարքերը համալրելու նպատակով պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեկնեց զորակոչիկների առաջին խումբը։
Նորակոչիկների ճանապարհման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ Արամ Գրիգորյանը, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Էջմիածնի բաժնի պետ, գնդապետ Մ. Սահակյանը, ՀՀ ՊՆ Հանրապետական զինվորական կոմիսարիատի Արմավիրի մարզի զինվորական կոմիսար Ա. Արզումանյանը, Արմավիրի մարզպետի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Անդրանիկ Լալայանը, ինչպես նաև նորակոչիկների ծնողներն ու հարազատները։
Ողջունելով նորակոչիկներին՝ Արմավիրի մարզպետի տեղակալ Արամ Գրիգորյանը մաղթեց նրանց ուժ և տոկունություն ծառայության ընթացքում, համախմբվածություն զինակիցների հետ, հայրենիքի հանդեպ պարտքը բարձր պատասխանատվությամբ և արժանապատվորեն կատարելու կամք, քաջառողջություն ու անվտանգ ծառայություն։
 

Մանրամասները՝ տեսանյութում 

► https://www.facebook.com/share/v/1Fkeh8JS9A/

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-06-30 18:08:16