Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Նիկոլ Փաշինյանն այցելել է «Սասունցի Դավիթ» ընկերության ձկնաբուծարան

01.08.2026

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզի Արաքս համայնքի Ջրառատ բնակավայրում գործող «Սասունցի Դավիթ» ընկերության ձկնաբուծարան:

Վարչապետը ծանոթացել է ձկնաբուծարանի գործունեությանը: Տեղեկացվել է, որ այն զբաղվում է թառափազգի ձկնատեսակի բուծմամբ և սև խավիարի արտադրությամբ։

Նշվել է, որ ընկերությունը համագործակցում է «Petrossian» աշխարհահռչակ գործարանի հետ և իրացման ու արտահանման խնդիրներ ներկայումս չունի: Տնտեսությունում ներդրված է ջրախնայող համակարգ և HACCP որակի համակարգ։

Այցի ընթացքում անդրադարձ է կատարվել ձկնաբուծության ոլորտի հեռանկարներին:

Վարչապետը կարևորել է Կառավարության աջակցությամբ ոլորտում ժամանակակից ստանդարտների ու տեխնոլոգիաների ներդրումն ու արտադրության որակի բարձրացումը: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-08-13 17:22:33