Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վահրամ Խաչատրյանն ընդունել է «Իմ քայլը» հիմնադրամի փոխտնօրեն Թալին Թօփալաքյանին
10.08.2026
Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանն այսօր ընդունել է «Իմ քայլը» հիմնադրամի փոխտնօրեն Թալին Թօփալաքյանին:
Հանդիպման ընթացքում մարզպետին ներկայացվել է հիմնադրամի կողմից իրականացվող «Մշակութային ճամփորդություն Հայաստան» ծրագիրը, որն այս անգամ նախատեսվում է իրականացնել Արմավիրի մարզում: Ըստ այդմ՝ հայտարարվելու է շարադրությունների մրցույթ՝ 8-12 տարեկան դպրոցականների համար: Մրցույթի արդյունքներով լավագույնս դրսևորած 60 աշակերտներ հնարավորություն կստանան մասնակցելու ծրագրին, որի շրջանակներում կանցկացվեն բազմաբնույթ մշակութային միջոցառումներ:
Ծրագրի հիմնական նպատակն է հեռավոր համայնքներում բնակվող և արվեստի հանդեպ մեծ սեր ու հետաքրքրություն ունեցող երեխաներին ծանոթացնել ազգային մշակութային ժառանգությանը: Այն ունի նաև կրթական նպատակ և ներառում է ուսուցողական այցեր թանգարաններ, թատրոն, օպերա, բալետ՝ նպաստելով նրանց մշակութային դաստիարակությանը և ոգեշնչելով հետագա կրթության ու ինքնազարգացման ուղիներում։
Մարզպետ Վահրամ Խաչատրյանը ողջունել և խրախուսել է նախաձեռնությունը՝ շնորհակալություն հայտնելով «Իմ քայլը» հիմնադրամին նմանօրինակ առաջարկի համար՝ խոստանալով մեծապես աջակցել մարզում իրականացվող միջոցառումներին: Նա ընդգծել է, որ ծրագիրը մեծապես կխթանի դպրոցականների շրջանում սերն ու հետաքրքրությունը դեպի արվեստն ու մշակույթը:




