Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Ամավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանի շնորհավորանքի խոսքը Երիտասարդության միջազգային օրվա առթիվ
12.08.2026
Սիրելի' արմավիրցի երիտասարդ,
Դիմում եմ եզակի թվով, որպեսզի հատուկ ընդգծեմ յուրաքանչուր երիտասարդ մարդու անհատականությունը ու կարևորությունը Հայաստանի Հանրապետության և հատկապես Արմավիրի մարզում ունեցած ավանդի համար։
Մարզում շուրջ 45, 000 քաղաքացի համարվում է երիտասարդ և նրանք իրենց ամենօրյա գործունեությամբ մասնագիտական գիտելիքների ներդրմամբ զարգացնում են մեր ծննդավայրը՝ Արմավիրը։
Երիտասարդության միջազգային օրը ևս մեկ հնարավորություն է ընդգծելու երիտասարդների կարևոր դերը աշխարհի զարգացման և կառուցման գործում, ինչպես նաև անդրադառնալու այն մարտահրավերներին ու խնդիրներին, որոնց նրանք առնչվում են առօրյա կյանքում։
Այս օրը կոչ է՝ լսելու երիտասարդների ձայնը, խրախուսելու նրանց մասնակցությունը հասարակական, տնտեսական և մշակութային գործընթացներին և ստեղծելու պայմաններ, որպեսզի յուրաքանչյուր երիտասարդ կարողանա լիարժեք իրացնել իր ներուժը։
Միաժամանակ Երիտասարդության միջազգային օրը հիշեցում է կառավարություններին, հասարակական կազմակերպություններին, մասնավոր հատվածին և բոլոր շահագրգիռ կողմերին, որ երիտասարդության խնդիրների լուծումը պահանջում է համատեղ ջանքեր, հետևողական քաղաքականություն և իրական գործողություններ։
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան այս օրվա շրջանակում խրախուսում է բոլոր մակարդակներում տեղեկատվական և իրազեկման միջոցառումների իրականացումը՝ հատկապես երիտասարդների շրջանում, նպաստելով նրանց իրավունքների, հնարավորությունների և հասարակական գործընթացներում մասնակցության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։
Երիտասարդության միջազգային օրը պետք է լինի ոչ միայն երիտասարդների մասին խոսելու, այլև նրանց լսելու, նրանց հետ երկխոսելու և նրանց գաղափարները իրականության վերածելու օր։
Երիտասարդների ներուժի լիարժեք օգտագործումը ներդրում է ոչ միայն նրանց ապագայի, այլև մեր հասարակությունների և ամբողջ աշխարհի կայուն զարգացման մեջ։
Շնորհավորելով հայաստանցի երիտասարդի օրը՝ մաղթում եմ, որ լինեք առողջ ու երջանիկ, ստեղծեք Հայաստանի հենասյունը համարվող ամուր ընտանիքներ ու արժանին մատուցեք Հայաստանի Հանրապետությանը՝ մեր բոլորի հայրենիքին։


