Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետը քաղաքացիների ընդունելություն է անցկացրել
19.08.2026
ՀՀ Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանն այսօր քաղաքացիների հերթական ընդունելությունն է անցկացրել, որին ներկա են եղել մարզպետի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչները։
Քաղաքացիների կողմից բարձրացված խնդիրները վերաբերվել են հիմնականում քաղաքաշինական, հողային հարաբերությունների, սոցիալական խնդիրների կարգավորմանը։
Վահրամ Խաչատրյանը քաղաքացիների կողմից ներկայացված հարցերը քննարկել է ոլորտային պատասխանատուների հետ, տրվել են պարզաբանումներ, ինչպես նաև հանձնարարականներ։
Տեղեկացնենք, որ ընդունելությանը մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես հերթագրվել Արմավիրի մարզպետի աշխատակազմի անձնակազմի կառավարման, փաստաթղթաշրջանառության և հասարակայնության հետ կապերի վարչությունում:
Ընդունելությունները տեղի են ունենում Արմավիրի մարզպետի աշխատակազմի վարչական շենքում (ք. Արմավիր, Աբովյան 71):





