Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիրի մարզում դեղձի մթերման գործընթացը շարունակվում է բարձր ակտիվությամբ

25.08.2026

Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանն այցելել է Ջրաշեն համայնքի չրարտադրամաս՝ տեղում հետևելու դեղձի մթերման, ընդունման և վերահսկման գործընթացին, ինչպես նաև ծանոթանալու մրգի վերամշակման և չրարտադրության աշխատանքներին։

Մարզում այս օրերին դեղձի մթերման գործընթացն ընթանում է բարձր ինտենսիվությամբ։ Գյուղացիական տնտեսությունների կողմից արտադրված բերքի իրացման և վերամշակման հնարավորությունների ընդլայնմանը նպաստում է նաև Կառավարության կողմից իրականացվող աջակցության ծրագիրը, որի նպատակն է խթանել գյուղատնտեսական արտադրանքի մթերումը, վերամշակումը և իրացումը։
Մարզպետը տեղում ծանոթացել է մթերման ծավալներին, աշխատանքների կազմակերպման ընթացքին և արտադրամասի հնարավորություններին։ Քննարկվել են նաև բերքի ամբողջական և արդյունավետ իրացման, ինչպես նաև տեղական արտադրանքի վերամշակման կարողությունների ընդլայնման հետ կապված հարցեր։

Մարզպետի կողմից շարունակվում է ոլորտի գործընթացների մշտադիտարկումը՝ առկա խնդիրներին արագ արձագանքելու և պետական աջակցության ծրագրերի արդյունավետ իրականացումն ապահովելու նպատակով։

Մանրամասները տեսանյութում ⇒ https://www.facebook.com/share/r/1CMeenizLG/
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-08-25 16:50:11