Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիրի մարզպետի աշխատակազմում շարունակվում է արտակարգ իրավիճակների հետևանքով պատճառված վնասների գնահատման գործընթացը

25.08.2026

Արմավիրի մարզպետի տեղակալ Արամ Գրիգորյանն անցկացրել է հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որի ընթացքում քննարկվել են Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Գետաշեն և Բերքաշատ բնակավայրերում 2026 թվականի օգոստոսի 10-ին տեղի ունեցած ուժգին քամու և կարկուտի հետևանքով համայնքների բնակիչների գյուղատնտեսական հողատարածքների և անշարժ գույքի պատճառված վնասների վերաբերյալ հարցերը:

Պատասխանատուները ներկայացրել են արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասների գնահատման հանձնաժողովների կողմից իրականացվող աշխատանքները, մինչ այս իրականացված գնահատման աշխատանքների արդյունքները և անդրադարձել վնասված օբյեկտների հետագա վերականգնման հնարավորություններին։ Քննարկվել են նաև գործընթացի կազմակերպմանն ու աշխատանքների ավարտին վերաբերող հարցեր։

Մարզպետի տեղակալ Արամ Գրիգորյանը տվել է համապատասխան հանձնարարականներ՝ աշխատանքներն արդյունավետ և սահմանված ժամկետներում իրականացնելու նպատակով։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-08-25 16:50:11