Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Կառավարությունն Արմավիրի մարզպետի աշխատակազմին հատկացրել է 214 մլն 912.9 հազար ՀՀ դրամ
27.08.2026
ՀՀ կառավարության 2026 թվականի օգոստոսի 27-ի հերթական նիստում որոշում է կայացվել պետական բյուջեից համաֆինանսավորման նպատակով Արմավիրի մարզպետի աշխատակազմին հատկացնել 214 մլն 912.9 հազար ՀՀ դրամ։
Հատկացված գումարն ուղղվելու է հետևյալ աշխատանքներին․
11 մլն 828.2 հազար դրամ՝ Արաքս համայնքի Գայ գյուղի ջրահեռացման համակարգի վերակառուցման աշխատանքների համար։
203 մլն 084.7 հազար դրամ՝ Մեծամոր համայնքի Այգեշատ, Բերքաշատ և Մրգաշատ փողոցների ասֆալտապատման, մայթերի և ջրահեռացման համակարգի կառուցման աշխատանքների համար։


