Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մեծամոր համայնքի Երասխահուն բնակավայրում կառուցվում և ասֆալտապատվում է 5 փողոց
28.08.2026
ՀՀ Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը Մեծամոր համայնքի ղեկավար Էդգար Հովհաննիսյանի և Երասխահուն բնակավայրի վարչական ղեկավար Նարեկ Փանոսյանի հետ հետևել է Երասխահուն բնակավայրի մի շարք փողոցների կառուցման և ասֆալտապատման աշխատանքների ընթացքին։
Աշխատանքներն իրականացվում են 2026 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 106 մլն 224 հազար դրամ, որի 30%-ը ֆինանսավորվում է ՀՀ կառավարության, իսկ 70%-ը՝ համայնքի միջոցներով։
Ծրագրով Երասխահուն բնակավայրում կառուցվում և ասֆալտապատվում է 5 փողոց՝ ընդհանուր 1 822 գծամետր երկարությամբ։
Ծրագրի արդյունքում կբարելավվեն շուրջ 73 տնային տնտեսության՝ մոտ 489 բնակչի, ինչպես նաև կրթահամալիրի և բուժամբուլատորիայի շահառուների երթևեկության պայմանները։
Մարզպետը տեղում ծանոթացել է աշխատանքների ընթացքին, քննարկել առկա հարցերը և պատասխանատուներին հանձնարարել աշխատանքներն իրականացնել սահմանված ժամկետներին և որակական պահանջներին համապատասխան։
Մանրամասները տեսանյութում՝ https://www.facebook.com/share/r/1F7Gxpq6p8/


