Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիրի մարզը՝ արվեստի, արհեստների և ավանդական համերի գունեղ ներկայացմամբ

28.08.2026

Հարգելի' հայրենակիցներ, սիրով տեղեկացնում ենք, որ սեպտեմբերի 5֊ին Դիլիջան քաղաքում անցկացվելու է «Արվեստների և արհեստների» ամենամյա փառատոնը, որին Արմավիրի մարզը ներկայանալու է երեք համայնքների` Արմավիրի, Արաքսի, Բաղրամյանի մասնակցությամբ՝ ներկայացնելով մարզի մշակութային հարուստ ժառանգությունը, ստեղծագործական ներուժն ու ավանդական խոհանոցը։

Փառատոնի այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալու Արմավիրի վարպետների աշխատանքներին՝ կերպարվեստ, ասեղնագործություն, խեցեգործություն, գոբելենագործություն, տիկնիկագործություն և փայտարվեստ։

Կանցկացվի նաև կերպարվեստի վարպետաց դաս՝ գեղանկարչության ուղղությամբ՝ բնորդի և բնանկարի թեմաներով։

Մարզի մշակութային ներկայությունն ամբողջացնելու է պարային ծրագիրը՝ փառատոնին հաղորդելով ազգային շունչ, շարժում և ուրախ տրամադրություն։

Իսկ Արմավիրի համերն իրենց յուրահատուկ տեղը կունենան փառատոնում․ կներկայացվեն տեղական խոհանոցին բնորոշ խուրջին, ավելուկով ուտեստներ և չրերով հատիկավոր գաթա։

Արմավիրի մարզը Դիլիջան է տանելու իր գույները, համերը, ստեղծագործ ձեռքերն ու ավանդույթները՝ փառատոնին հաղորդելով ջերմություն, ինքնատիպություն և տոնական տրամադրություն։

Եկե՛ք միասին բացահայտենք Արմավիրի գույներն ու համերը, վայելելու արվեստն ու արհեստը և մեր տաղավարի հետ փառատոնին հաղորդենք ավելի շատ գույն, ժպիտ ու ուրախ տրամադրություն։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-09-10 15:41:57