Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Թաիրովի միջնակարգ դպրոցում տրվեց 2026-2027 ուսումնական տարվա մեկնարկը
01.09.2026
Գիտելիքի, գրի և դպրության օրվա առթիվ ՀՀ Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը Փարաքար համայնքի ղեկավար Օնիկ Ախվերդյանի հետ այցելել է Թաիրովի միջնակարգ դպրոց։
Տոնական միջոցառմանը ներկա էին նաև ԱԺ պատգամավորներ Լյուդվիգ Գյուլնազարյանը, Արաքսյա Վարդանյանը, Թաիրովի վարչական ղեկավար Անդրանիկ Իվանյանը, ինչպես նաև մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուները։
Օրը Թաիրովի դպրոցում առանձնահատուկ էր նաև նրանով, որ կրթօջախն իր սաների առջև դռները բացեց ամբողջովին նորացված, վերանորոգված և ժամանակակից գույքով համալրված պայմաններում։
Կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում դպրոցն ամբողջությամբ վերանորոգվել և վերազինվել է՝ ստեղծելով աշակերտների կրթության և զարգացման համար ժամանակակից ու բարենպաստ միջավայր։
Մարզպետ Վահրամ Խաչատրյանը ջերմորեն շնորհավորել է աշակերտներին, ուսուցիչներին և ծնողներին Գիտելիքի, գրի և դպրության օրվա ու նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ՝ ընդգծելով, որ սեպտեմբերի 1-ը յուրահատուկ խորհուրդ ունեցող օր է բոլորի համար՝ նոր սկզբի, նոր սպասումների ու երազանքների մեկնարկ։
«Թող այս ուսումնական տարին լի լինի ձեռքբերումներով, ոգևորությամբ և ստեղծագործ ընթացքով։ Թող նոր ու բարեկարգ միջավայրը նպաստի մեր երեխաների գիտելիքների, կարողությունների և երազանքների իրականացմանը»,- նշել է մարզպետը։
Միջոցառման ընթացքում ընդգծվել է մանկավարժների նվիրված ու պատասխանատու աշխատանքի, ինչպես նաև ծնողների աջակցության կարևորությունը։ Համատեղ ջանքերի շնորհիվ կերտվում է կրթված, հայրենասեր, ստեղծարար և արժեհամակարգ ունեցող սերունդ։
Մանրամասները տեսանյութում՝ https://www.facebook.com/share/v/1Bm7jAGD3f/






