Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մեկնարկել է «Մշակութային ճամփորդություն Հայաստանում» ծրագրի չորրորդ փուլը

16.09.2026

Սեպտեմբերի 12-ին մեկնարկել է «Իմ Քայլը» հիմնադրամի «Մշակութային ճամփորդություն Հայաստանում» ծրագրի չորրորդ փուլը, որն իրականացվում է Արմավիրի մարզպետի աշխատակազմի հետ համագործակցությամբ՝ ապահովելով ծրագրի կազմակերպչական և համայնքային աջակցությունը։
Այս փուլում ծրագրին կմասնակցեն Արմավիրի մարզի 66 երեխաներ, որոնց առաջիկա ամիսներին սպասվում են հետաքրքիր և բովանդակալից կրթական ու մշակութային այցելություններ։
Ծրագրի մեկնարկի հանդիսավոր միջոցառումն անցկացվել է Հայաստանի ազգային պատկերասրահում։ Միջոցառմանը ներկա էին «Իմ Քայլը» հիմնադրամի փոխտնօրեն Թալին Թոփալաքեանը, ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Սոնյա Բուդաղյանը, ոլորտային ներկայացուցիչներ, Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանության ներկայացուցիչներ և ծրագրի գործընկեր մշակութային կենտրոնների ղեկավարներ։
Միջոցառման ընթացքում երեխաներին հանձնվեցին խորհրդանշական նվերներ, որից հետո նրանց համար մեկնարկեց մշակութային ճամփորդության առաջին կանգառը՝ շրջայցը Հայաստանի ազգային պատկերասրահում։
Ծրագրի մեկնարկին և ավարտին երեխաները լրացնում են հատուկ մշակված հարցաթերթիկներ, որոնց միջոցով գնահատվում են նրանց նախնական և ձեռք բերած գիտելիքները։ Հարցումների արդյունքները հնարավորություն են տալիս գնահատելու ծրագրի արդյունավետությունն ու հետագա փուլերը կատարելագործելու հնարավորությունները։ 

Մանրամասները տեսանյութում՝ https://www.facebook.com/share/r/1TtFWQD5We/

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-09-17 18:43:00