Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Կառավարությունն Արմավիրի մարզպետի աշխատակազմին հատկացրել է 240 մլն 601 հազար 800 ՀՀ դրամ

17.09.2026

17.09.2026թ. Կառավարության նիստի ընթացքում 240 մլն 601 հազար 800 ՀՀ դրամ գումար է հատկացվել ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմին՝ Արմավիրի մարզի 5 համայնքի 2023-2025թթ․ հավանության արժանացած սուբվենցիոն 9 ծրագերի /10 ենթածրագերի/ կառավարության մասնաբաժնի համաֆինանսավորման նպատակով․

Հատկացված գումարն ուղղվելու է հետևյալ աշխատանքներին․

  • Վաղարշապատ համայնքի Աղավնատուն բնակավայրի մանկապարտեզի շենքի հիմնանորոգում՝ 42,273.3 հազ․դրամ (մասնակի)
  • Փարաքար համայնքի Նորակերտ բնակավայրի Կոմիտասի փողոցի ասֆալտապատում՝ 19,525.5 հազ․դրամ
  • Արաքս համայնքի Առատաշեն գյուղի փողոցների գազիֆիկացում՝ 10,263.7 հազ․դրամ
  • Վաղարշապատ համայնքի Ծաղկալանջ գյուղի 13-րդ, 16-րդ փ. 1-ին նրբ., 17-րդ, 18-րդ, 19-րդ և 20-րդ փողոցների գազաֆիկացում՝ 15,177.4 հազ․դրամ (մասնակի)
  • Մեծամոր համայնքի Ջանֆիդա բնակավայրի 22-րդ փողոցի ասֆալտապատման, մայթերի և ջրահեռացման համակարգի կառուցում՝ 33,645.5 հազ․դրամ
  • Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի թիվ 5 մսուր-մանկապարտեզ ՀՈԱԿ-ի հիմնանորոգում՝ 29,652.8 հազ․դրամ (մասնակի)
  • Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի թիվ 11 մսուր-մանկապարտեզ ՀՈԱԿ-ի շենքի հիմնանորոգում՝35,916.2 հազ․դրամ (մասնակի)
  • Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի Ե.Չարենց փողոցի 1/1, 5, 7, 9 բազմաբնակարան բնակելի շենքերի բակային տարածքների խմելու ջրամատակարարման նոր համակարգի կառուցում՝ 11,205.4 հազ․դրամ
  • Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի Ե.Չարենց փողոցի 1/1, 5, 7, 9 բազմաբնակարան բնակելի շենքերի բակային տարածքների հիմնանորոգու մ, ✔️Մ.Բաղրամյան փողոցի 19, 21, 23 բազմաբնակարան բնակելի շենքերի բակային տարածքների հիմնանորոգում՝ 42,942.0 հազ․դրամ:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-09-17 18:43:00