Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիրի մարզպետի աշխատակազմում մեկնարկել է ՏԻՄ ներկայացուցիչների վերապատրաստումը

23.09.2026

ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմում մեկնարկել է տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների վերապատրաստման գործընթացը, որին մասնակցում են համայնքների ղեկավարներ, ղեկավարների տեղակալներ և ավագանու անդամներ։
Վերապատրաստման նպատակն է զարգացնել ՏԻՄ-երի կարողությունները, ամրապնդել տեղական ինքնակառավարման օրենսդրության վերաբերյալ գիտելիքները, նպաստել համայնքային բյուջետային գործընթացների արդյունավետ վերահսկմանը և համայնքների զարգացման ծրագրերի պատշաճ մշակմանը։
Վերապատրաստումն իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համակարգմամբ՝ ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության աջակցությամբ։ Ծրագրի բովանդակային մասն ապահովում է ՀՀ պետական կառավարման ակադեմիան։
Նպատակն է ձևավորել ավելի արդյունավետ, պատասխանատու և ժամանակակից կառավարման կարողություններ՝ համայնքների կայուն զարգացմանն ու բնակիչներին մատուցվող ծառայությունների բարելավմանը նպաստելու համար։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-09-24 17:28:28