Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիրի մարզում կայացել է մարզխորհրդի հերթական նիստը

30.09.2026

ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմում կայացավ մարզխորհրդի հերթական նիստը, որը վարեց Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը։ Նիստին ներկա էին մարզի համայնքների ղեկավարները, մարզպետի աշխատակազմի ղեկավար կազմը և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները։

Նիստի ընթացքում քննարկվեցին համայնքների գործունեության կազմակերպմանը և մարզի զարգացման գերակայություններին ուղղված մի շարք օրակարգային հարցեր։
Ֆինանսական վարչության պետ Արայիկ Հակոբյանը զեկուցեց համայնքների բյուջեներով նախատեսված սեփական եկամուտների հավաքագրման արդյունքների մասին։

Գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Արթուր Այվազյանը ներկայացրեց մարզում գյուղատնտեսական մթերքների մթերման գործընթացի կազմակերպման և արձանագրված արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն։

Արմավիրի մարզում 2026 թվականի սուբվենցիոն ծրագրերի ընթացքի մասին զեկուցեց զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Լիլիթ Մուշեղյանը՝ ներկայացնելով ծրագրերի իրականացման ընթացքը, կատարված աշխատանքներն ու առկա խնդիրները։

Ամփոփելով զեկույցները՝ մարզպետ Վահրամ Խաչատրյանը շնորհակալություն հայտնեց համայնքների ղեկավարներին կատարած մեծածավալ աշխատանքի համար՝ նշելով, որ ներկայացված թվային ցուցանիշներն աննախադեպ են ինչպես ծրագրային, այնպես էլ գումարային համեմատությամբ։
Նիստի ավարտին մարզպետը համայնքների ղեկավարների հետ քննարկեց ներկայացված հարցերի վերաբերյալ առաջարկներն ու բարձրաձայնված խնդիրները։

Մարզխորհրդի նիստի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները և ներկայացված առաջարկությունները կուղղվեն համապատասխան աշխատանքների կազմակերպմանը և մարզի համայնքների բնականոն զարգացման ապահովմանը։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ անցնելով հղումով http://armavir.mtad.am/files/docs/94592.pdf 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-10-02 17:00:38