Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Այլ հայտարարություններ

Ի գիտություն գործատուներին

Հարգելի գործատուներ, 2013 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտնում միասնական եկամտային հարկը: Դուք այլևս ստիպված չեք լինի առանձին-առանձին հաշվարկել և վճարել երեք տարբեր հարկային վճարներ` եկամտահարկը, աշխատողի պարտադիր սոցիալական ապահովության վճարը և գործատուի կողմից վճարվող սոցիալական ապահովության վճարը. փոխարենը 2013 թվականից կհաշվարկեք և կվճարեք միայն մեկ հարկատեսակ` եկամտային հարկ:

Ըստ օրենքի` եկամտային հարկի հաշվետվությունները հարկային մարմին անհրաժեշտ է ներկայացնել ամեն ամիս` միայն էլեկտրոնային եղանակով: Եկամտային հարկի թղթային հաշվետվությունները 2013 թվականից չեն ընդունվելու:

Միաժամանակ տեղեկացվում է, որ կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն հիմնադրամի նախաձեռնությամբ ՀՀ Արմավիրի մարզպետարանին կից կազմակերպվում են եկամտային հարկի հաշվարկման և էլեկտրոնային հաշվետվությունների ներկայացման կարգի վերաբերյալ անվճար մեկօրյա դասընթացներ` վարձու աշխատողներ ունեցող ընկերությունների հաշվապահների և ֆինանսական տնօրենների համար: Անվճար դասընթացին մասնակցել ցանկացողները կարող են հերթագրվել` զանգահարելով (0237)2 08 43 հեռախոսահամարին:

 

Հայտարարված է` 20.11.2012

Վերջին ժամկետը` 31.12.2012

Պատասխանատու անձ` ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար`Փառանձեմ Կարապետյան
Հասցե` ք. Արմավիր, Աբովյան 71
Հեռ.` (0237)2 08 43



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-20 12:21:28