Հայտարարություններ
Այլ հայտարարություններ
Մարտի 10-14-ը բաց դռների օրեր Արմավիրի բուժհաստատություններում
ՀՀ առողջապահության նախարարի համապատասխան հրամանով մարտի 8-ից ապրիլի 7-ը հայտարարվել է կանանց առողջության պահպանման միամսյակ, որի ընթացքում հանրապետության լավագույն մասնագետների կողմից կանանց շրջանում կիրականացվեն անվճար մի շարք հետազոտություններ, անհրաժեշտության դեպքում՝ նաև վիրահատություններ:
Կանանց առողջության պահպանման միամսյակի շրջանակներում Արմավիրի մարզի բուժհաստատություններում մարտի 10-14-ը բժշկական բոլոր մասնագիտությունների գծով կիրականացվեն բաց դռների օրեր` մայրաքաղաքից ժամանած բարձրակարգ մասնագետների մասնակցությամբ:
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա ՑՈՒ Յ Ց
h/h
|
Բուժհաստատության անվանումը
|
Այցելության օրերը
|
Մասնագետներ
|
Բուժհիմնարկների մասնագետները
|
1.
|
<<Մեծամորի բժշկական կենտրոն>> ՓԲԸ
|
11.03.2014թ.
|
մանկաբարձա-գինեկոլոգիական
նյարդաբանական
սրտաբանական
ներզատաբանական
ակնաբուժական
ուռուցքաբանական
|
1.«Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲԸ
2. «Թիվ 2-րդ ԲՄ» ՓԲԸ
3. Մ.Հերացու անվան ԵրՊԲՀ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր և «Մուրացան» համալսարանական կլինիկա
4.«Ս.Ա.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն» ՓԲԸ
5.«Վ.Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ԱԿ» ՓԲԸ
|
2.
|
<<Արմավիրի բժշկական կենտրոն>> ՓԲԸ
|
12.03.2014թ.
|
մանկաբարձա-գինեկոլոգիական
նյարդաբանական
սրտաբանական
ներզատաբանական
ակնաբուժական
ուռուցքաբանական
|
|
3.
|
<<Վաղարշապատի պոլիկլինիկա>> ՊՓԲԸ
|
13.03.2014թ.
|
մանկաբարձա-գինեկոլոգիական
նյարդաբանական
սրտաբանական
ներզատաբանական
ակնաբուժական
ուռուցքաբանական
|
Հայտարարված է` 05.03.2014
Վերջին ժամկետը` 14.03.2014
Պատասխանատու անձ` ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ Լարիսա Մուրադյան
Հասցե` ք. Արմավիր, Աբովյան 71
Հեռ.` /+374 237/ 2 42 39
էլ. փոստ`