Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետի աշխատակազմ

Կառուցվածք

ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի կառուցվածքի գծապատկերը

ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի հաստիքացուցակը

ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկը

 

Արամ  Հովհաննիսյան

Արամ Հովհաննիսյան

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար

էլ. փոստ

(0237) 6-37-16, 5-08-08 (0237) 2 42 62

Կենսագրություն

Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, ծննդավայր

Ծնվել է 28.12.1964 թ.-ին Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում:

Կրթություն

  • 1971-1981 թթ. սովորել եւ ավարտել է Արմավիր քաղաքի թիվ 4 միջն. դպրոցը:
  • 1981-1985 թթ. սովորել եւ ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի պլանատնտեսագիտական ֆակուլտետի նյութա-տեխնիկական մատակարարման էկոնոմիկա եւ պլանավորում բաժինը: Ստացել է տնտեսագետի որակավորում:
  • 1996-2000 թթ. սովորել եւ ավարտել է Երեւանի Պետական Համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Ստացել է իրավաբանի որակավորում: 

Աշխատանքային գործունեություն

  • 1986-1990 թթ. աշխատել է Հոկտեմբերյանի կահույքի դետալների կոմբինատում որպես արտադրամասի վարպետ, ապա կոմբինատի պլանատնտեսագիտական բաժնում որպես ինժեներ:
  • 1990-1991 թթ. աշխատել է ՙԱգրոշին՚ թիվ 1 տրեստի թիվ 3 շինարարական վերանորոգման վարչությունում որպես ավագ աշխատանքային գործավար:
  • 1993-1996 թթ. աշխատել է Արմավիրի շրջանային խորհրդի գործկոմի ֆինանսական բաժնի պետական եկամուտների պլանավորման եւ վերլուծությունների տեսչությունում որպես երկրորդ կարգի տնտեսագետ:
  • 1996-2002 թթ. ուսումնառությանը զուգահեռ աշխատել է Արմավիրի մարզպետարանի իրավաբանական բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնում:
  • 2002-2020 թթ. աշխատել է Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի, այնուհետև` գլխավոր քարտուղարի տեղակալ: 
  • ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2020 թվականի հունիսի 12-ի N 698 – Ա որոշմամբ նշանակվել է Արմավիրի մարզպետարանի գլխավոր քարտուղար:

Պետական պարգևներ, կոչումներ

  • 2005 թ.  ՀՀ նախագահի  24.12.2005թ. N  ՆՀ-237-Ա հրամանագրով շնորհվել է ՀՀ քաղաքացիական ծառայության 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:

Այլ տվյալներ

  • 1985-1986 թթ. ծառայել է Խորհրդային բանակում:

             Անկուսակցական է:

             Ամուսնացած է, ունի երկու որդի:

 

Գործառույթներ / իրավասություններ

Մարզպետարանի գլխավոր քարտուղարը՝
1. ապահովում է Մարզպետարանում քաղաքացիական ծառայության մասին օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով անձնակազմի կառավարման հետ կապված գործառույթների իրականացումը.
2. ապահովում է Մարզպետարանում կառուցվածքային, հաստիքային, ինչպես նաև քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկի հետ կապված աշխատանքների իրականացումը.
3. ապահովում է Մարզպետարանում քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերի, դրանցում փոփոխություններ կատարելու նախագծերի մշակման աշխատանքների իրականացումը, հաստատում է քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը.
4. ապահովում է Մարզպետարանում քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնները զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի աշխատանքները.
5. ապահովում և կազմակերպում է Մարզպետարանի քաղաքացիական ծառայողների վերապատրաստման գործընթացը.
6. ապահովում է Մարզպետարանի բյուջետային միջոցների և միջնաժամկետ ծախսային ծրագրերը սահմանված կարգով իրականացնելու աշխատանքները, հաշվապահական հաշվառում վարելը, ֆինանսական հաշվետվություններ կազմելը.
7. ապահովում է պետական պատվերի շրջանակներում իրականացվող կենտրոնացված գնումների հայտի ձևավորման աշխատանքները.
8. համակարգում է Մարզպետարանի պետական և միջազգային. ծրագրերի իրականացման աշխատանքները.
9. համակարգում է Մարզպետարանի մարդկային ռեսուրսների կառավարման աշխատանքները.
10. համակարգում է Մարզպետարանի ամբողջ փաստաթղթաշրջանառությունը.
11. կազմակերպում է Մարզպետարանում քննարկումների և խորհրդակցությունների անցկացման աշխատանքները.
12. Մարզպետարանում կազմակերպում է գործավարության և տեխնիկական սպասարկման աշխատանքները.
13. ապահովում է Մարզպետարանի ֆինանսատնտեսագիտական գործառույթների իրականացման աշխատանքները և ֆինանսական ռեսուրսների կառավարման աշխատանքները:
Իրավունքները`
1. անձնակազմի կառավարման բաժնից պահանջելու`
• ներկայացնել ժամանակավոր թափուր պաշտոնի համար դիմում ներկայացրած անձանց
փաստաթղթերի փաթեթը.
• անհրաժեշտ տեղեկատվություն այն քաղաքացիական ծառայողի վերաբերյալ, ում նկատմամբ կիրառվելու է ծառայողական քննություն.
• ներկայացնել հաշվետվություն քաղաքացիական ծառայողների կիսամյակային հաշվետվությունների վերաբերյալ.
• ներկայացնել անհրաժեշտ տեղեկատվություն հաստատված մեթոդաբանությանը համապատասխան կազմված և փաստաթղթերով հիմնավորված առաջարկությունը և քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերի նախագծերը.
• ներկայացնել վերապատրաստման կարիքների գնահատման արդյունքների մասին տեղեկատվություն.
2. կառուցվածքային ստորաբաժանման մասնագիտական պաշտոնների խմբի պաշտոն
զբաղեցնող քաղաքացիական ծառայողին, առանց ծառայությունը դադարեցնելու, իր
պաշտոնով փոխադրելու այլ կառուցվածքային ստորաբաժանում.
3. քաղաքացիական ծառայողների նշանակման, ազատման և արձակուրդի տրամադրման հրամաններ տալու, կիրառելու խրախուսման միջոցներ, նշանակելու կարգապահական տույժեր.
4. մրցույթի մասնակցի թեստավորման իր արդյունքների մասով բողոքի դեպքում քննելու
դիմումը.
5. hամապատասխան ստորաբաժանումից պահանջելու ներկայացնել գնումների մրցույթի
մասնակիցների ներկայացված անհրաժեշտ փաստաթղթերը, կազմված փաթեթները.
6. hամապատասխան ստորաբաժանումից պահանջելու ներկայացնել անհրաժեշտ
տեղեկատվություն միջազգային կազմակերպությունների կողմից հրավերների վերաբերյալ.
7. մտից թերի փաստաթղթի դեպքում պարզաբանումներ պահանջել քարտուղարության ստորաբաժանման աշխատակիցներից.
8. օրենքով, այլ իրավական ակտերով և կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է մարզպետարանին ամրացված պետական գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.
9. համապատասխան ստորաբաժանումներից պահանջելու ներկայացնել անհրաժեշտ հիմնավորումներ, փաստաթղթեր , հաշվետվություններ և այլն.
10. առանց լիազորագրի հանդես գալու Հայաստանի Հանրապետության անունից և ներկայացնելու նրա շահերը, կնքելու գործարքներ, իր իրավասությանը վերապահված
հարցերով տալու լիազորագրեր:

Պարտականությունները`
1. հաստատված մեթոդաբանությանը համապատասխան կազմված և փաստաթղթերով հիմնավորված առաջարկությունը քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերի նախագծերի հետ ներկայացնել քաղաքացիական ծառայության գրասենյակ.
2. ուսումնասիրելու մրցութային փաթեթը և կնքելու ժամկետային աշխատանքային
պայմանագրեր.
3. ուսումնասիրելու և նշանակելու ծառայողական քննություն.
4. քաղաքացիական ծառայողների կողմից իրենց կատարած աշխատանքների մասին ներկայացրած կիսամյակային հաշվետվությունների վերաբերյալ տալու համապատասխան եզրակացություններ.
5. ուսումնասիրել քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկի հաստատման համար ներկայացված ամբողջական փաթեթը և փաստաթղթերով հիմնավորված առաջարկությունը քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերի նախագծերի հետ ներկայացնել քաղաքացիական ծառայության գրասենյակ.
6. ուսումնասիրել և կայացնել որոշում մրցույթի արդյունքները փոփոխելու կամ նույնը թողնելու մասին.
7. հաստատելու քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկը և քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը.
8. ամփոփել վերապատրաստման կարիքների մասին տեղեկատվությունը և կազմել քաղաքացիական ծառայողների վերապատրաստման ծրագիրը: Քաղաքացիական ծառայության գրասենյակի համաձայնությունը ստանալուց հետո հաստատելու վերապատրաստման ծրագիրը.
9. ուսումնասիրել և մարզպետի հաստատմանը ներկայացնել Մարզպետարանի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը, տարեկան ֆինանսական հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը.
10. ուսումնասիրել գնումների ոլորտը կարգավորող իրավական ակտերը և ներկայացնել առաջարկություններ.
11. օտարերկրյա պետություններ գործուղումների, օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից հրավերների դեպքում ուսումնասիրել և մարզպետին ներկայացնել Մարզպետարանի քաղաքացիական ծառայողների մասնակցության նպատակահարմարության և համապատասխան թեկնածությունների վերաբերյալ առաջարկություններ.
12. ուսումնասիրել տեղեկատվական բազայի տվյալները և անհրաժեշտության դեպքում ներկայացել առաջարկություններ.
13. ուսումնասիրել մտից փաստաթղթերը և մակագրել համապատասխան ստորաբաժանումներին.
14. մարզպետի ստորագրությանը ներկայացնել մարզպետի որոշումները և կարգադրությունները.
15. կատարել գլխավոր ֆինանսիստի պարտականությունները:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-10-11 16:57:22