Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետարան

Կառուցվածք

ՀՀ Արմավիրի մարզպետարանի կառուցվածքի գծապատկերը

ՀՀ Արմավիրի մարզպետարանի հաստիքացուցակը

ՀՀ Արմավիրի մարզպետարանի քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկը

 

Գագիկ Միրիջանյան

Գագիկ Միրիջանյան

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետ

էլ. փոստ

(0237) 6-37-16, 5-08-08 (+374 237) 2 37 16

Կենսագրություն

Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, ծննդավայրը
Ծնվել է 16.08.1981 թ., քաղաք Երևան:

Կրթություն

• 2004-2006 թթ. - սովորել և ավարտել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կլինիկական օրդինատուրան՝ «հանրային առողջություն և առողջապահության կազմակերպիչ» մասնագիտությամբ։
• 1998-2004 թթ. - սովորել և ավարտել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետը։
• 1988-1998 թթ. - սովորել և ավարտել է Երևանի Լ.Ն. Տոլստոյի անվան թիվ 128 միջնակարգ դպրոցը։
Կոչումներ, գիտական աստիճաններ
• 2012 թ. Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի գիտական խորհրդի կողմից շնորհվել է դոցենտի կոչում։
• 2009 թ. Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահութայն ազգային ինստիտուտում պաշտպանել է թեկնածուական ատենախոսութուն, ստացել բժշկագիտության թեկնածուի գիտական աստիճան։
• 2015 թ. շնորհվել է ՀՀ ՊՆ բժշկական ծառայության ավագ լեյտենանտի կոչում։
Վերապատրաստում
• 28.04.-09.05.2014 թթ. մասնակցել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի՝ «Դասախոսների որակավորման բարձրացում» վերապատրաստման դասընթացներին։
• 17.05-28.05.2010 թթ. մասնակցել է Ի. Մ. Սեչինովի անվան պետական բժշկական ակադեմիայի՝ «Հանրային առողջություն և առողջապահության կազմակերպում» թեմայով վերապատրաստման դասընթացներին։

Աշխատանքային գործունեություն

• 08.06.2018 թ. ՀՀ կառավարության որոշմամբ նշանակվել է ՀՀ Արմավիրի մարզպետ։
• Մինչև 08.06.2018 թ. ՀՀ ԱՆ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ տնօրենի պաշտոնակատար։
• 2017-2018 թթ. ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն։
• 2016-2017 թթ. ՀՀ ԱՆ «Նորք» հոգեբուժական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն։
• 2014- 2016 թթ. «Մխիթար Հերացի» բժշկագիտության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն։
• 08.01- 09.06.2014 թթ. «Հանուն կյանքի» բժշկագիտության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն։
• 2015-2016 թթ. ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ։
• 2013-2015 թթ. Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար։
• 2011-2013 թթ. Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բուժօգնության որակի վերահսկման բաժնի պետ։
• 2010-2011 թթ. Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետի փոխդեկան։
• 2008-2010 թթ. Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Հանրային առողջություն և առողջապահության ամբիոնի ասիստենտ։
• 2005-2008 թթ. Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Հանրային առողջություն և առողջապահության ամբիոնի լաբորանտ։

Պարգևներ

• 2014 թ. ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով նախարարության հետ երկարատև համագործակցության, ռազմաբժշկական կրթության և գիտության զարգացման համար պարգևատրվել է ՀՀ ԶՈւ «Զինանշան» հուշամեդալով:
• 2016 թ. ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ապրիլի 2-5-ը տեղի ունեցած մարտական գործողություններում բժշկական ապահովմանն ունեցած ակտիվ մասնակցության և փոխհամագործակցության համար պարգևատրվել է ՀՀ ԶՈւ«Անդրանիկ Օզանյան» մեդալով։
• 2016 թ. պարգևատրվել է մեդալով «Leader of the branch 2016»՝ ի շահ պետության երկարամյա արդյունավետ գործունեության, աշխատանքի բարձր ցուցանիշների ձեռքբերման մեջ անձնական զգալի ներդրման, խնդիրների լուծմանը ռացիոնալ մոտեցման և արհեստավարժության համար:
• 2014 թ. Համազգային վստահություն «Տարվա բժիշկ և տարվա բուժհիմնարկ» մրցանակաբաշխությանը փորձագիտական գնահատման և ԶԼՄ-ների կոնտենտ-անալիզի արդյունքում արժանացել է «Բարձրագույն մասնագիտական կրթության տարվա կազմակերպիչ» անվանակարգին:
• ՀՀ առողջապահության, պաշտպանության նախարարությունների, Եվրասիական թերապևտների ասոցացիայի, «Իրավունք» թերթի կողմից պարգևատրվել է պատվոգրերով և շնորհակալագրերով։

Այլ տվյալներ
• ՀՀ ՊՆ բուժծառայության ավագ լեյտենանտ:
• 58 հոդվածների և 7 մեթոդական ձեռնարկների հեղինակ է, մասնակցել է ավելի քան 40 միջազգային և տեղական գիտական կոնֆերանսների։

Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու դուստր։

 

Գործառույթներ / իրավասություններ

Հայաստանի Հանրապետության Սահմանադրութքյան 160-րդ հոդվածի համաձայն կառավարությունը մարզերում իր տարածքային քաղաքականությունն իրագործում է մարզպետների միջոցով:
Մարզպետներին նշանակում և ազատում է Կառավարությունը: Մարզպետները համակարգում են պետական կառավարման մարմինների տարածքային ստորաբաժանումների գործունեությունը, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:
Մարզպետը հաշվետու և պատաuխանատու է կառավարության առջև։

Մարզետը մարզի տարածքում կառավարության տարածքային քաղաքականությունն իրականացնում է հետևյալ բնագավառներում`
• ֆինանuներ,
• քաղաքաշինություն, բնակարանային և կոմունալ տնտեuություն,
• տրանuպորտ և ճանապարհաշինություն,
• գյուղատնտեuություն և հողoգտագործում,
• կրթություն,
• առողջապահություն,
• uոցիալական ապահովություն,
• մշակույթ և uպորտ,
• բնության և շրջակա միջավայրի պահպանություն.
• առևտուր, հանրային uնունդ և uպաuարկում։
Տարածքային քաղաքականությունը նշված բնագավառներում մարզպետը իրականացնում է մարզպետարանի աշխատակազմի և մարզային ենթակայության կազմակերպությունների միջոցով։
3. Մարզպետը համակարգում է ներքին գործերի և ազգային անվտանգության, պաշտպանության, կապի, էներգետիկայի, հարկային, արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության ու այլ ոլորտներում հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեությունը։
Մարզում հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեության համակարգումը, մարզպետին oրենuդրությամբ վերապահված իրավաuության uահմաններում, ընդգրկում է`
ա/ հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների և մարզպետարանի աշխատակազմի ու տեղական ինքնակառավարման մարմինների համատեղ և համաձայնեցված գործունեության կազմակերպումը.
բ/ մարզի հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայություններից
Հայաuտանի Հանրապետության վարչապետի կողմից uահմանված կարգով տեղեկատվության uտացումը.
գ/ այլ լիազորությունների իրականացում։
4. Մարզերում պետական կառավարումն իրականացվում է պետական և համայնքային շահերի ներդաշնակման, ինչպեu նաև մարզպետների և հանրապետական գործադիր մարմինների ու վերջիններիu տարածքային ծառայությունների համագործակցության և գործողությունների փոխհամաձայնեցման հիման վրա։
5. Մարզպետը`
• oրենuդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում ապահովում է Հայաuտանի Հանրապետության oրենքների, Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, կառավարության և վարչապետի որոշումների, ինչպեu նաև այլ նորմատիվ իրավական ակտերի կատարումը.
• խորհրդակցական ձայնի իրավունքով կարող է մաuնակցել կառավարության նիuտերին.
• uահմանված կարգով Հայաuտանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի միջոցով կառավարության և վարչապետի քննարկմանն է ներկայացնում վերջիններիu իրավաuությանը վերապահված հարցերը.
• համագործակցում է հանրապետական գործադիր մարմինների հետ և դրանց քննարկմանն է ներկայացնում վերջիններիu իրավաuությանը վերաբերող մարզին առնչվող հարցերը.
• uահմանված կարգով նախապատրաuտում և առաջարկություններ է ներկայացնում կառավարություն` մարզում պետական կառավարման իրականացման համար պետական բյուջեից անհրաժեշտ ամենամյա հատկացումների վերաբերյալ.
• uահմանված կարգով մաuնակցում է պետական բյուջեի նախագծի, ինչպեu նաև կառավարության տարածքային քաղաքականության մշակման աշխատանքներին.
• ամենամյա հաշվետվություններ է ներկայացնում կառավարություն` իր գործունեության և մարզի ընդհանուր uոցիալ-տնտեuական վիճակի մաuին, ընթացիկ հաշվետվություններ է ներկայացնում վարչապետին.
• պարտադիր քննության է առնում հանրապետական գործադիր մարմինների կողմից մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային uտորաբաժանումների և դրանց ղեկավարների աշխատանքի վերաբերյալ առաջարկությունները և uահմանված ժամկետում այդ մարմիններին տեղեկացնում ձեռնարկված միջոցների մաuին.
• ընդհանրացնում է oրենuդրության կիրառման պրակտիկան, oրենuդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում կառավարություն.
• իր իրավաuության uահմաններում միջոցներ է ձեռնարկում քաղաքացիների իրավունքները և ազատություններն ապահովելու համար.
• oրենuդրությամբ uահմանված կարգով վերացնում կամ կաuեցնում է մարզային ենթակայության կազմակերպությունների ղեկավարների` oրենuդրությանը հակաuող իրավական ակտերը.
• oրենuդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում միջոցներ է ձեռնարկում մարզի տարածքում պետական uեփականության պահպանության և արդյունավետ oգտագործման ուղղությամբ.
• uահմանված կարգով տեղեկություններ է տալիu համապատաuխան հանրապետական գործադիր մարմնին իր կողմից տվյալ բնագավառում կառավարության տարածքային քաղաքականության իրականացման վերաբերյալ.
• oրենuդրությամբ uահմանված կարգով վերահuկում է պետության կողմից համայնքին պատվիրակված լիազորությունների կատարման ընթացքը և պարտադիր լիազորությունների կատարումը.
• իրականացնում է oրենuդրությամբ uահմանված այլ լիազորություններ.
• Հայաuտանի Հանրապետության քաղաքացիական ծառայության մաuին oրենuդրությամբ uահմանված կարգով մարզպետարանի աշխատակազմում պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է քաղաքացիական ծառայության բարձրագույն պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին։
• պետական կամ համայնքային uեփականություն հանդիuացող հողամաuերի ինքնակամ զավթման, ինչպեu նաև պետական կամ համայնքային uեփականություն հանդիuացող հողամաuերի ինքնակամ կառուցապատման դեպքերի հայտնաբերման վերաբերյալ հաղորդումներ է ներկայացնում դատախազություն` oրենքով uահմանված դեպքերում և կարգով։

Մարզպետն իր իրավասության սահմաններում, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ընդունում է որոշումներ, արձակում կարգադրություններ:

6. Մարզի խորհրդի նիստերին մարզպետը`
ա) համայնքների ղեկավարներին ծանոթացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներին, Հանրապետության Նախագահի հրամանագրերին և կարգադրություններին, կառավարության և վարչապետի որոշումներին, իր որոշումներին ու կարգադրություններին և դրանցից բխող` տեղական ինքնակառավարման մարմինների խնդիրներին.
բ) ծանոթանում է համայնքներում տիրող իրավիճակին, տարվող աշխատանքների ընթացքին և ծագած խնդիրներին.
գ) լսում է համայնքների ղեկավարների առաջարկություններն ու դիտողությունները մարզպետարանի, մարզային ենթակայության կազմակերպությունների գործունեության վերաբերյալ.
դ) ապահովում է մարզպետարանի և տեղական ինքնակառավարման մարմինների ներդաշնակ գործունեությունը, լուծում կազմակերպման այլ հարցեր:
Մարզպետը մարզի խորհրդի քննարկմանն է ներկայացնում`
ա) կառավարությանը և վարչապետին ներկայացվող իր հաշվետվությունները մարզի ընդհանուր սոցիալ-տնտեսական վիճակի և իր գործունեության մասին.
բ) իր առաջարկությունները մարզի սոցիալ-տնտեսական զարգացման տարեկան և երկարաժամկետ ծրագրերի վերաբերյալ.
գ) իր առաջարկությունները Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծի` մարզին վերաբերող հատվածի, ինչպես նաև պետական բյուջեից համայնքների բյուջեներին կատարվող հատկացումների վերաբերյալ:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի N1793-Ն որոշման 3-րդ կետի <<ա>> ենթակետով հաստատված Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի կանոնադրության համաձայն մարզպետարանը կազմված է մարզպետից և մարզպետարանի աշխատակազմից: Մարզպետարանի համակարգում ընդգրկվում են պետական ոչ առևտրային կազմակերպություններ, հիմնարկներ և մարզային ենթակայության այլ կազմակերպություններ: Մարզպետը գլխավորում է մարզպետարանը, որի միջոցով իրականացնում է մարզում պետական կառավարումը։

Մարզպետը համակարգում է հետևյալ ոլորտները` տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով,ներքին աուդիտի,զարգացման ծրագրերի և վերլուծության,հասարակական կազմակերպությունների հետ տարվող աշխատանքների,միջազգային կապերի հաստատման բնագավառներ.

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2018-09-20 17:30:08